Karevorinfo  Իրադարձություններ  152

Պատերազմում Հայաստանն ուներ կես դաշնակից, Ադրբեջանը՝ Թուրքիա, Պակիստան, վարձկաններ և կես դաշնակից՝ ՌԴ-ն․ Արման Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

21:40 ուրբաթ, 18 դեկտեմբերի, 2020 թ.
Պատերազմում Հայաստանն ուներ կես դաշնակից, Ադրբեջանը՝ Թուրքիա, Պակիստան, վարձկաններ և կես դաշնակից՝ ՌԴ-ն․ Արման Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Favtor TV-ի հարցազրույցը արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ

-Այսօր ընթանում էր ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը, և այնտեղ մի քանի հայտարարություններ հնչեցին, մասնավորապես՝ Վլադիմիր Պուտինը խոսեց Խծաբերդի, Հին Թաղերի ուղղությամբ վերջին իրադարձությունների մասին, և հույս հայտնեց, որ հրադադարի ռեժիմի խախտման այդ դեպքերը կլինեն միակը։ Նա նշեց նաև, որ զորքեր պետք է տեղակայվեն այնտեղ, որտեղ գտնվում են, բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն այլ գործընթաց էր փորձում գլուխ բերել: Արդյո՞ք Պուտինի այս հայտարարությունը կզսպի Ադրբեջանի ախորժակը:

-Չեմ կարծում, որ ախորժակը կզսպվի, քանի որ մենք արդեն գործ ունենք մասշտաբի տեսանկյունից տեղային, լոկալ միջադեպերի հետ։ Դրանք պարբերաբար տեղի կունենան, դրանց նշանակություն չի տրվելու, և Ստեփանակերտն ու Երևանը պետք է լուրջ նախապատրաստվեն և մշակեն մարտավարություն, որի միջոցով կկարողանան կա՛մ կանխել այդ միջադեպերը, կա՛մ կասեցնել հակառակորդի ակտիվությունը:

-Այդ միջադեպերով Ադրբեջանը ռազմավարական հեռահար ինչ-որ նպատակնե՞ր է հետապնդում, թե՞ ընդամենն այսօրեական նպատակներ՝ դիրքային և այլն։

-Նա քայլ առ քայլ իրականացնում է Արցախը հայաթափելու, Արցախի հայկական վերահսկողության տակ մնացած մասը ևս իր վերահսկողության տակ առնելու գործընթացը, և այդ գործընթացը կլինի շարունակական։ Ռազմավարությունն այն է, որ Արցախն ամբողջությամբ անցնի Բաքվի վերահսկողության տակ՝ և՛ քաղաքական և՛ տնտեսական, և՛ ռազմական առումներով։

-Իլհամ Ալիևը խորհրդի նիստում հայտարարեց, որ ընդհանրապես տարածաշրջանի ճակատագիրը կախված կլինի այն քայլերից, որոնք կիրականացնի Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ նկատի ուներ:

-Իրականում այն քայլերից, որոնք պետք է ձեռնարկեն Հայաստանի իշխանավորները, կախված կլինի հիմնականում Հայաստանի ճակատագիրը, տարածաշրջանի ճակատագիրն այլևս հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների տիրույթում չէ, այն ավելի է ընդգրկվում աշխարհաքաղաքական օրակարգում, իրադարձությունները և՛ տարածաշրջանում, և՛ դրա շուրջ կընթանան այնպես, ինչպես նախատեսված է համաշխարհային ուժային կենտրոնների կողմից, և այստեղ թե՛ Բաքուն, թե՛ Երևանը և  Ստեփանակերտը ինքնուրույն դերակատարում դժվար թե ունենան:

-Պարո՛ն Մելիքյան, այդ հայտարարության ընդունումից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն հետևյալ պահանջով է հանդես գալիս, որ հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Արցախի ողջ տարածքից, որպես հիմնավորում՝ բերում են հայտարարության չորրորդ կետը, որտեղ նշվում է, որ ՌԴ խաղաղապահ առաքելությունը տեղակայվում է հայկական ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Սա ակցիա՞ է Ադրբեջանի կողմից, որ իրենք հաղթող են և փորձելու են ամեն ինչ ստանալ, թե՞ իրական նպատակադրում է:

-Սա հետևողական ռազմական նպատակ է, այսինքն՝ նրանք ամեն ինչ անելու են արցախահայության դիմադրողականությունը ոչնչացնելու համար, և այս տեսանկյունից այնտեղ մնացած ինքնապաշտպանողական ուժերն էլ են կոչելու Հայաստանի Հանրապետության բանակ: Ես կարծում եմ, որ այստեղ Ստեփանակերտը պետք է քաղաքական կենդանության նշաններ դրսևորի, և այդ տեսանկյունից կարողանա համապատասխան քաղաքական և ռազմական պլատֆորմ մշակել, որի միջոցով կհակազդի Ադրբեջանի ԶՈՒ-ին:

-Արցախից հայկական զինված ուժերի դուրսբերումն ունենալու է սարսափելի հետևանքներ…

-Արցախում կա Արցախի պաշտպանության բանակը, որը, ըստ էության, ներկայացնում է Արցախի զինված ուժերը, այդ առումով բանակը կամ զինված ուժերը դուրսբերման ենթակա չեն որևէ պարագայում։ Տվյալ դեպքում Ադրբեջանի պահանջները իրավազոր չեն կարող լինել, որովհետև համաձայնագրի մեջ ասված է, որ զինադադարի պայմանավորված ժամից ի վեր ուժերը մնում են իրենց դիրքերում, նաև՝ որ դրանց միջև պետք է կանգնի ռուս խաղաղապահը, դա ամենևին էլ չի նշանակում, որ արցախահայությունը պետք է մնա անպաշտպան: Եթե պետք է հայկական բանակը փոխարինվի ռուսական բանակով, ապա կստացվի, որ Արցախի տարածքը օկուպացված է Ռուսաստանի կողմից, և սա միանգամայն այլ իրավիճակ է ձևավորելու թե՛ քաղաքական, թե՛ ռազմական տեսանկյունից:

-Բաքուն էլ լեգիտիմ իրավունք է ստացել 5 տարուց այդ նույն ռուսական ուժերին ասելու՝ հեռացե՛ք, ձեր առաքելությունն ավարտված է:

-Այո՛, Բաքուն այդ իրավունքն ունի, և կարող է այդ իրավունքը կիրառել, դրա մասին նա պետք է հայտարարի 4,5 տարի հետո, 5 տարի հետո մանդատը պետք է համարվի դադարեցված, և ռուսները պետք է հեռանան:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան