Karevorinfo  Իրադարձություններ  157

Բելգիացի պաշտոնյան սխալմամբ հույժ գաղտնի տեղեկություն է հրապարակել կորոնավիրուսի դեմ 6 պատվաստանյութերի գների մասին

18:10 ուրբաթ, 18 դեկտեմբերի, 2020 թ.
Բելգիացի պաշտոնյան սխալմամբ հույժ գաղտնի տեղեկություն է հրապարակել կորոնավիրուսի դեմ 6 պատվաստանյութերի գների մասին

Բելգիայի բյուջեի հարցերով պետքարտուղար Եվա Դե Բլիկերը սխալմամբ Twitter-ում հույժ գաղտնի տեղեկություն է հրապարակել արևմտյան բոլոր 6 պատվաստանյութերի գների մասին, որոնց նախապատվերներն արդեն տվել է Եվրահանձնաժողովը ԵՄ երկրների համար, գրում է ՏԱՍՍ-ը։

Պաշտոնյան արագորեն հասկացել է սխալը և խմբագրել է թվիթը, սակայն լրագրողները հասցրել են սքրինշոթ անել, որն այժմ հրապարակում են բելգիական լրատվամիջոցները, այդ թվում՝ RTBF հեռուստաալիքը։

Համաձայն այդ աղյուսակի տվյալների՝ պատվաստանյութի մեկ չափաբաժինը AstraZeneca- ի համար կկազմի 1,78 եվրո, Johnson & Johnson-ի համար՝ 7 եվրո, Sanofi – GSK-ի համար՝ 7,56 եվրո, CureVac-ի համար՝ 10 եվրո, BioNTech – Pfizer-ի համար՝ 12 եվրո և Moderna-ի համար՝ 14․6 եվրո:

Խոսքը գների մասին է, որով ԵՄ երկրները կկարողանան գնել այս պատվաստանյութերը, որից հետո յուրաքանչյուր երկիր ինքնուրույն կարող է որոշել պատվաստման հատուկ պայմանները։

Տաթև Ֆռանգհան