Karevorinfo  Իրադարձություններ  182

Սիրիայում ԱՄՆ բազայի վրա հարձակում է տեղի ունեցել․ Al Masdar

16:45 ուրբաթ, 18 դեկտեմբերի, 2020 թ.
Սիրիայում ԱՄՆ բազայի վրա հարձակում է տեղի ունեցել․ Al Masdar

Անհայտ անձինք մի քանի հրետանային արկ են արձակել Դեր Զորի արևելյան հատվածում գտնվող Ալ-Ումար նավթահանքերի մոտակայքում տեղակայված ամերիկյան բազայի ուղղությամբ, գրում է Al Masdar News-ը։

Մարդու իրավունքների սիրիական մշտադիտարկման կենտրոնը (SOHR) հայտարարել է, որ «ամերիկյան ուժերը և Սիրիայի ժողովրդավարական ուժերը միջին ու ծանր զենքեր են կիրառել»՝ նշելով, որ զոհերի մասին մինչ օրս տեղեկություններ չեն ստացվել:

Անհայտ անձինք նաև ինքնաձիգով կրակ են բացել Ալ-Ազրաքի մոտակայքում տեղակայված նավթահորի պաշպանության համար պատասխանու մեքենայի ուղղությամբ։

Փետրվարին Վաշինգտոնն ընդլայնել էր իր բազան Ալ-Ումար նավթահանքում, որը Սիրիայի խոշորագույն բազաներից է, իսկ Դեր Զորի շրջանում՝ ամենախոշոր բազան։ Ալ-Ումարը Սիրիայի ներսում ամենամեծ նավթահանքն է. այն գրավել էին Սիրիայի դեմոկրատական ուժերը (SDF) 2017 թվականին, իսկ ԱՄՆ կոալիցիայի կողմից շահագործվում է Դեր Զոր ներխուժելուց հետո:

Դամասկոսը Վաշինգտոնին մեղադրել է Ալ-Ումարի նավթահանքն օկուպացնելու մեջ՝ զրկելով սիրիացիներին նավթից, քանի որ նրանք թույլ չեն տալիս իշխանության ներկայացուցիչներին մոտենալ այդ տարածքին։

Տաթև Ֆռանգյան