Karevorinfo  Իրադարձություններ  252

Դոդոնը Մոլդովայում ռուսերենին վերադարձրել Է ազգամիջյանի շփման լեզվի կարգավիճակը

16:15 ուրբաթ, 18 դեկտեմբերի, 2020 թ.
Դոդոնը Մոլդովայում ռուսերենին վերադարձրել Է ազգամիջյանի շփման լեզվի կարգավիճակը

Մոլդովայի գործող նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ օրենք է ստորագրել, որը հանրապետությունում ռուսերենին վերադարձնում է ազգամիջյան շփման լեզվի կարգավիճակը։

«Ես կարևոր օրենք եմ ստորագրել։ Խոսքը Մոլդովայի տարածքում լեզուների գործելու օրենքի մասին է, որը ենթադրում է որպես ազգամիջյան շփման լեզու ռուսերենի կարգավիճակի վերականգնում, ինչպես դա եղել է ավելի քան 2 տասնամյակ, մինչև Սահմանադրական դատարանն օրենքը հնացած չի անվանել ու խորհուրդ տվել ընդունել նորը»,- գրել է Դոդոնը Facebook սոցիալական ցանցի իր էջում։

Սահմանադրական դատարանն այդ որոշումը կայացրել էր 2018 թվականի հունիսին։ Այս շաբաթ խորհրդարանը վերադարձրել է ռուսերենի ազգամիջյան շփման կարգավիճակը՝ ընդունելով նոր օրենք։

Այժմ պետական մարմինները պարտավորվում են տեղեկությունները քաղաքացիներին ներկայացնել նաև ռուսերենով։ Օրենքը նաև երաշխավորում է, որ ազգային փոքրամասնությունները կկարողանան ուսումնասիրել ու օգտագործել իրենց մայրենի լեզուն։

Տաթև Ֆռանգյան