Karevorinfo  Իրադարձություններ  266

ԱՄՆ-ում հաստատել են հայազգի գիտնական Նուբար Աֆեյանի Moderna պատվաստանյութի կիրառումը․ BBC

12:15 ուրբաթ, 18 դեկտեմբերի, 2020 թ.
ԱՄՆ-ում հաստատել են հայազգի գիտնական Նուբար Աֆեյանի Moderna պատվաստանյութի կիրառումը․ BBC

ԱՄՆ սննդամթերքի ու դեղորայքի որակի հսկողության վարչության (FDA) փորձագետները խորհուրդ են տվել սկսել օգտագործել Moderna ընկերության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որի համահիմնադիրն ու գլխավոր տնօրենը հայազգի գիտնական, գործարար և բարերար Նուբար Աֆեյանն է։

FDA-ի ղեկավարը հայտարարել է, որ կազմակերպությունը արագ քայլեր կձեռնարկի Moderna-ի պատվաստանյութը գրանցելու համար՝ թույլ տալով ընկերությանը սկսել միլիոնավոր չափաբաժիններով արտադրություն սկսել, գրում է BBC-ն։

Խորհրդատվական հանձնաժողովը հինգշաբթի օրը 20 կողմ, մեկ ձեռնպահ քվեարկությամբ հաստատել է, որ Moderna պատվաստանյութի օգուտները գերազանցում են 18 և բարձր տարիքի անձանց շրջանում ռիսկերը: Անցյալ շաբաթ նույն հանձնաժողովը թույլ էր տվել Pfizer / BioNTech ընկերության պատվաստանյութի կիրառումը։

Moderna-ն ավելի վաղ հայտարարել էր, որ փորձարկումների վերջնական փուլում իր պրեպարատը 94,5% արյունավետություն է ցուցաբերել։

ԱՄՆ արդեն մի քանի օր է սկսել է երբևէ գրանցված ամենազանգվածային պատվաստումները Pfizer/BioNTech ընկերությունների ստեղծած պատվաստանյութով։
Հիշեցնենք՝ կորոնավիրուսով վարակման ու մահացությունները դեպքերն աշխարհում ամենից շատ հենց ԱՄՆ-ում է գրանցվում։

Տաթև Ֆռանգյան