Karevorinfo  Իրադարձություններ  282

Գերության մեջ հայտնված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները կրկին Շիրակի մարզպետարանում էին

21:55 հինգշաբթի, 17 դեկտեմբերի, 2020 թ.
Գերության մեջ հայտնված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները կրկին Շիրակի մարզպետարանում էին

Այսօր երեկոյան Արցախում գերության մեջ հայտնված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները կրկին Շիրակի մարզպետարանում էին։

Նախօրեին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հարազատները եկել էին մարզպետ Տիգրան Պետրոսյանից տեղեկություններ ստանալու, որն այսօր Երևանում մի շարք հանդիպումներ էր ունեցել։

Մարզպետը նշեց, որ Կարմիր խաչը Բաքվից գերիների մասին տեղեկություն չի ստացել։

Հարազատների հետ հանդիպմանը մասնակցում էին նաև Շիրակի մարզի զինկոմիսարիատի ներկայացուցիչները։ Թե կոնկրետ որտեղ են զինծառայողները, կամավորները, գերի՞ են արդյոք, թե՝ ոչ, ինչ կարգավիճակում են՝ կոնկրետ պատասխաններ չեղան։

Հարազատները հուզական ու լարված վիճակում էին, պարզաբանումներ էին պահանջում. ինչո՞ւ են իրենց երեխաներին տարել այնտեղ, ինչպե՞ս են թշնամու մոտ հայտնվել։

Նշենք, որ նախօրեին Շիրակի մարզում հարազատները ճանապարհներ էին փակել ու տեղեկություն էին պահանջում իրենց զինվորների մասին։

Էմմա Չոբանյան