Karevorinfo  Իրադարձություններ  455

Ընդդիմադիրներից իշխանություն եղածների գլխավոր նպատակը կուտակած հարստությունը պահպանելը, մեղադրյալներին փրկելն է․ Լևոն Բարսեղյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

21:35 հինգշաբթի, 17 դեկտեմբերի, 2020 թ.
Ընդդիմադիրներից իշխանություն եղածների գլխավոր նպատակը կուտակած հարստությունը պահպանելը, մեղադրյալներին փրկելն է․ Լևոն Բարսեղյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor TV-ի հարցազրույցը Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ

-Պարո՛ն Բարսեղյան, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը հասունացած է ամբողջովին և այն անխուսափելի է։

-Ես այդ զգացողությունը չունեմ, բայց հասունացել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակը․ պահը չէ, բայց ժամանակը հասունացել է։ Շատ կուզեմ, որ կես տարուց կամ մի քանի ամսից արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն, և մարդիկ նորից իրենց կամքով ձևավորեն խորհրդարան՝ ինչպես որ կստացվի։

-Ի՞նչն է անխուսափելի դարձրել նոր կազմով խորհրդարան ունենալու հրամայականը։

-Պետությունը շատ ծանր հարված է ստացել և նման ձախողումներից, պարտություններից հետո ճիշտ կլինի, որ իշխանությունը քննություն հանձնի։ Կհանձնի՞, ուրեմն կմնա, չի հանձնի՝ նորերը կլինեն իշխանություն, և սա շատ արդար բան է։ Սա պետք է հասկանա նախ և առաջ իշխանությունը։ Այն մոդելը, որ առաջարկում է փողոցում ցույցեր անող ընդդիմությունը՝ վարչապետի հրաժարական, հետո՝ կտեսնենք, այդ մոդելը չի լուծում այս հարցը, որովհետև իշխանությունը միայն Նիկոլ Փաշինյանը չէ։ Խորհրդարանական մեծամասնությունը պետք է հասկանա, ընկալի տեղի ունեցածը և պատրաստ լինի քննության։

-Ընդդիմության համոզմամբ՝ մարդկանց գերակշիռ մասը Փաշինյանի հրաժարականի կողմնակից է, Փաշինյանն էլ հայտարարում է՝ կան մարդիկ՝ իրենից պահանջում են հրաժարական չտալ։ Քաղաքական պրոցեսներում ինչպիսի՞ն է հասարակական տրամադրվածությունը։ 

-Ես կուզենամ ճշտել, որ ընդդիմությունը միայն այդ 16-17 քաղաքական ուժերը չեն։ Ընդդիմությունը շատ ավելի լայն է՝ առնվազն երկու խումբ, որոնցից մեկն այդ խումբն է, որոնցում ներառված են նախկինում իշխանություն եղած կամ կոալիցոն քաղաքական ուժերը և ուրիշ կուսակցություններ։ Կա նաև ընդդիմության այլ խումբ, որ մեծամասամբ նորաստեղծ կուսակցություններ են, իշխանություն չեն եղել, և նրանց մեծ մասի գաղափարներում կա նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների նպատակը։ Ճշմարիտ է ասում վարչապետը, որ կան ուժեր և մարդիկ՝ ասում են՝ հրաժարական մի տուր։ Անկախ ամենից՝ հարկավոր է, որ իշխանությունը քննության նախապատրաստվի, քանի որ հանրային ահռելի դժգոհություն է կուտակված պարտությունից։ Գրեթե բոլորը հասկանում են, որ դա միայն այս իշխանության պատասխանատվությամբ և մեղքով չէ, որ տեղի է ունեցել։ Տասնամյակներ շարունակ հարստահարվել է ամբողջ երկիրը՝ բարոյական, մարդկային, ֆինասնական, նյութական ռեսուրսների իմաստով, այդ թվում նաև՝ բանակը։

-Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ իրավիճակի թիվ մեկ մեղավորը ես չեմ, սա՞ նկատի ունի։

-Մինչև իր ասելը․․․ ես չգիտեմ՝ ինքն ում է համարում թիվ մեկ մեղավորը, բայց ինձ համար միանշանակ է և շատերը կհամաձայնվեն այն մտքին, որ մի քանի տասնամյակ չարչրկված և հարստահարված մեքենան, որը կառավարում է այս իշխանությունը վերջին երկու տարիների ընթացքում, իրեն բաժին ընկավ, կամ էլ իրեն բաժին ընկավ այդ ամբողջի գլխավոր պատասխանատուի գործը, ինչից, ինչպես տեսնում եք, այս իշխանությունը չի հրաժարվում է, ասում է, որ ինքն է պատասխանատու և այդպես էլ կա՝ ինքն էլ պիտի լինի։ Մեղքը նախորդ մի շարք իշխանություններինն է նախ և առաջ։ Ինձ թվում է՝ կոնկրետ մարդու նշելը բարդ է, բայց ակնհայտ է, որ իշխանությունները նախկինում չեն զարգացրել երկիրն այնպես, որ կարողանա պատրաստ լինի դիմագրավելու այսպիսի հարվածի և մարտարավերների։

Մինչև այս պատերազմը և դրանից առաջ էլ, կորոնավիրուսով պայմանավորված, իրենց շարքերից մեղադրյալներ ունենալու հետ կապված մշտապես ունեցել են իրենց օրակարգում այս իշխանության հեռացումը։ Ես համոզված եմ, որ 16-17-ում եղած մի քանի քաղաքական ուժեր, որոնք եղել են իշխանություն Հայաստանում, եղել են կոալիցիաների մեջ, պատասխանատվություն պիտի կրեն երկրին հասցված վնասների համար։ Նրանց խթանիչներից գլխավորը պատասխանատվությունից խուսափելն է և մեղադրյալներին փրկելը մեղադրանքներից, պահպանելն է իրենց կուտակած ապօրինի հարստությունը և ազատազրկումից փրկվելն է նույնպես և, իհարկե, չեմ բացառում նրանց շարքերում բազմաթիվ բարեխիղճ կուսակցականների դժգոհությունը եղած պարտությունից և ձախողումներից։ Այդ մի քանիսի գլխավոր նպատակը պատասխանատվությունից փրկվելն է։ Եթե լինի իշխանափոխություն, իրենց համոզմամբ՝ շանս կունենան մեղադրյալների վրայից հանել իրենց մեղադրանքները, սա է՝ բոլոր հնարավորություններն օգտագործեն, որպեսզի փրկվեն երկիրը հարստահարած ահռելի հարստություննր կուտակած բազմաթիվ նախկին պաշտոնյաներ պատասխանատվությունից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան