Karevorinfo  Իրադարձություններ  196

Ադրբեջանի ու Թուրքիայի ցեղասպան հարձակումը հայերի դեմ․ Modern Diplomacy-ի անդրադարձը

20:15 հինգշաբթի, 17 դեկտեմբերի, 2020 թ.
Ադրբեջանի ու Թուրքիայի ցեղասպան հարձակումը հայերի դեմ․ Modern Diplomacy-ի անդրադարձը

Modern Diplomacy-ն անդրադարձել է Արցախի դեմ իրականացված թուրք-ադրբեջանական ագրեսիային՝ նշելով, որ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը Արցախը ենթարկվել է ցեղասպանական հարձակումների Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից։

«Ամբողջ աշխարհը դիտում էր, թե ինչպես են ագրեսորներն իրականացնում բազմաթիվ հանցագործություններ և հրետակոծում հայերի բնիկ հողերը։ Բացի այդ՝ Թուրքիան Ադրբեջան է ուղարկել սիրիացի վարձկանների, որը հաստատվել է ՄԱԿ-ի վերջին զեկույցում։ Ադրբեջանական ուժերի հետ միասին նրանք հայերի դեմ հանցագործություններ են իրականացրել՝ սպանել են խաղաղ բնակիչներին, վիրավորել լրագրողների, թիրախավորել մարդկանց տները, հիվանդանոցները եկեղեցիներն ու մշակութային կենտրոնները, օգտագործել սպիտակ ֆոսֆոր ու կասետային ռումբեր՝ խախտելով միջազգային իրավունքը։ Արդյունքում, 90․000 հայ ստիպված լքել է իր հողերը»,- մասնավորապես, նշվում է հոդվածում։

Հրապարակման համաձայն՝ չնայած եռակողմ համաձայնագրի ստորագրմանը, դրանից հետո հայտնվել են ադրբեջանցի զինվորների կողմից իրականացված հանցագործությունների մասին նոր տեսանյութեր։

Հոդվածագիրը նաև հիշեցնում է Բաքվի «հաղթանակի շքերթի» ժամանակ Էրդողանի խոսքը, որտեղ նա գովաբանում է Էնվեր փաշային ՝Օսմանյան Թուրքիայում հայերի, հույների ու ասորիների ցեղասպանության կազմակերպիչներից մեկին։ Էրդողանն անդրադարձել է 1918թ․ Կովկասյան իսլամանական բանակին, որը ստեղծվել է Էնվերի, ղեկավարվել՝ Նուրի փաշայի կողմից։ Թուրքիայի նախագահը նաև հաստատել է, որ իր երկիրն աջակցել է Ադրբեջանին հայերի վրա վերջին հարձակման ժամանակ։ Էրողանից հետ չի մնացել Ալիևը, որը տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին, գրել է լրագրողը։

Հրապարակման մեջ ասվում է, որ Ռուսաստանի միջնորդությամբ կնքված համաձայնությունը, կարծես, չի ապահովում Արցախի անվտանգությունը։

«Դեկտեմբերի 11-ին Ադրբեջանը խախտել է հրադադարն ու հարձակվել Արցախի Հադրութի շրջանի ուղղությամբ։ Սակայն Ալիևը մեղադրում է Հայաստանին հարձակման համար»,- ասվում է հոդվածում։

Թուրքիայի ու Ադրբեջանի ցեղասպան հարձակումները հայերի դեմ, ըստ հոդվածագրի, ունեն երկու պատճառ՝ թուրք-ադրբեջանական ավանդական ցեղասպան ատելությունը հայերի ու ընդհանրապես քրիստոնյաների նկատմամբ, ինչպես նաև Թուրքիայի պանթուրքական ծավալապաշտական նկրտումները, ինչը Թուրքիայում կոչվում է «Կարմիր խնձորի» դոկտրին։

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Արցախի վրա հարձակումից մի ամիս առաջ Թուրքիայի նախագահի օգնական Ֆահրեթին Ալթընը իր թվիթերյան էջում տեսանյութ էր հրապարակել «Կարմիր խնձոր» անվամբ և գրել․ «Մեզ համար Կարմիր խնձորը նշանակում է մեծ ու ուժեղ Թուրքիա։ Դա մեր ազգի սուրբ երթն է, որը կերտվել է Մանազկերտից։ Կարմիր խնձորն այն է, ինչին ամբողջ մարդկությունը ձգտում է՝ Ջիբլարթարից Հեյջազ, Բալկաններից Ասիա»։

Եվ հենց «Կարմիր խնձոր» գաղափարախոսության համաձայն՝ Արցախում հայերի ներկայությունը և Հայաստանը դիտարկվում են որպես արգելք, որը խանգարում է թուրք իսլամական միջանցքին Ադրբեջանի, Թուրքիայի ու թուրքալեզու մահմեդական այլ պետությունների միջև։

«Թուրքիան ու Ադրբեջանը ցանկանում են Հայաստանը քարտեզի վրայից ջնջել։ Այդ նպատակով նրանք հիշում են քրիստոնյաների ցեղասպանությունն իրագործողներին, հավակնում Հայաստանի պատմական հողերին։ Թուրքական կառավարությունը շարունակում է հպարտանալ իր պատմությամբ, որը լի է հայերի ու մյուս քրիստոնյաների նկատմամբ իրագործված հանցագործություններով, և այդպիսով շարունակում է այլ հանցագործություններ կատարել ցեղասպանությունը վերապրած սերունդների դեմ»,- նշվում է հրապարակման մեջ։

Էմմա Չոբանյան