Karevorinfo  Իրադարձություններ  570

Ալիևը զարհուրելի նախընտրություններ ունի․ փորձելու է զիջումներ ստանալ՝ օգտվելով սողանցքներից․ Արման Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:40 հինգշաբթի, 17 դեկտեմբերի, 2020 թ.
Ալիևը զարհուրելի նախընտրություններ ունի․ փորձելու է զիջումներ ստանալ՝ օգտվելով սողանցքներից․ Արման Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ, Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանի հետ

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ երկու օր առաջվա դրությամբ՝ Ադրբեջանը չի ստորագրել խաղաղապահների մանդատը հաստատող փաստաթուղթը: Իսկ ռուսական «Կոմերսանտը» տեղեկություն է հրապարակել այն մասին, որ Բաքուն պնդում է, թե հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքից: Արդյո՞ք այդպիսի բան ենթադրում է եռակողմ հայտարարությունը:

-Եռակողմ հայտարարությունն այդպիսի բան չի ենթադրում, բայց այդ հայտարարությունը նաև չի հաստատել, որ հայկական ԶՈՒ-ն կարող է շարունակել այնտեղ լինել: Մենք ենթադրել ենք, որ դա զինադադարի պայմանագրում նախատեսվում է, բայց նման դրույթ չի եղել: Հասկանալի է, որ այդ իրադրության մեջ այդքան զգուշորեն կամ երկար մտածելու և այդ ամենը հաշվի առնելու հնարավորություն չի եղել:

Այդ հայտարարությունում ինչ է ասվում. երրորդ կետում նշվում է՝ ԼՂ շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում են ՌԴ խաղաղապահներ, իսկ չորրորդ կետում նշվում է՝ ՌԴ խաղաղապահ զորախումբը տեղակայվում է հայկական Զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Ի՞նչ է ենթադրվում սրանից:

-Հայկական ԶՈՒ-ի դուրսբերումը, կարծում եմ՝ որոշակի տարածքներից, որոշակի դիրքերից դուրսբերման մասին է խոսքը: Վստահ եմ՝ մերոնք չեն ենթադրել, որ հայկական ուժերի դուրսբերումը նշանակում է, որ ամբողջ ԼՂ տարածքից պետք է դուրս բերվեն: Բայց այդ տեքստն ունի մեկնաբանության կարիք, այդ տեքստում առնվազն սահմանված չէ հայկական ուժերի շարունակական գոյության իրավունքը ԼՂ-ում և պարամետրերը: Եվ Ադրբեջանն ակնհայտորեն դա շահագործում է:

Կարծես թե պատերազմից, ռազմական գործողությունների ակտիվ փուլից հետո նոր շիկացած կետ է հայտնվում՝ ի դեմս Զինված ուժերի՝ ԼՂում գոյության շուրջ տարակարծությունների: Սա կարո՞ղ է ակտիվ ռազմական գործողությունների վերաճել:

Ես չեմ բացառում նման էսկալացիայի հնարավորությունը, բայց դա քիչ հավանական եմ համարում, տեղային բաներ կարող են լինել, բայց լուրջ, լայնամասշտաբ էսկալացիայի դեպքում Ադրբեջանը միայն մեզ հետ չի բախվելու, այլ նաև ռուսական խաղաղապահ ուժերի: Եթե Ադրբեջանը որոշի, որ գործը պետք է ավարտին հասցնի, այն է՝ ամբողջությամբ դուրս շպրտի Ղարաբաղից, ակնհայտորեն նա բախվելու է Ռուսաստանի շահերի հետ: Այս դեպքում ռուսական խաղաղապահ ուժերի առաքելության հարցն է առաջանալու, դրա համար ես չեմ կարծում, որ լայնածավալ էսկալացիան հավանական է: Բայց նրանք շարունակելու են ռուսների կարմիր գծերը շոշափել, ստուգել և ամեն հնարավոր դեպքում շահագործել այս հաղթանակն ու մեր ներկայիս բավականին անմխիթար վիճակը, որքան կարողանան։ Պարզ է, որ նրանք շահագործելու են, դրանում զարմանալի ոչինչ չկա, և դա մեզ համար շատ տխուր ու ողբերգական կլինի:

-Այս հարցը ինչպե՞ս կարող է լուծվել: Այնտեղ ռուս խաղաղապահների գոյությունն արդեն փաստ է, ենթադրվում է, որ այնտեղից խաղաղապահներին դուրս բերել Ադրբեջանը կարող է 5 տարի հետո, և հիմա պահանջ է դնում հայկական Զինուժի դուրսբերման։ Կարո՞ղ է տորբեդահարվել հայտարարության այլ դրույթների կատարումը, քանի դեռ այս պահանջը չի կատարվել:

-Որևէ բան բացառել հնարավոր չէ: Կարծում եմ՝ Իլհամ Ալիևը զարհուրելի նախընտրություններ ունի, բայց նա ռացիոնալ մարդ է, ռեալիստ է և հասկանում է, թե Ադրբեջանի ուժի և կարողությունների սահմանները որտեղ են: Նրա հայտարարություններից պարզորոշ երևում է, որ նա Ռուսաստանի հետ որևէ առճակատման գնալու մտադրություն չունի: Բայց եթե նա որևէ սողանցք է տեսնում, որտեղ կարող է բարելավել իր դիրքերը և Ադրբեջանի օգտին ինչ-որ բան անել, նա դրանից օգտվելու է: Եվ օգտվելու է մինչև այն պահը, մինչև նրան կասեն՝ «ստոպ, այստեղ զիջումներ չեն լինելու», և դա ասելու է Ռուսաստանը:

-Հիմա այս ուղղությամբ աշխատանքը պետք է ռուսակա՞ն կողմն իրականացնի:

-Մենք ուրիշ ճար չունենք, քան Ռուսաստանի հետ համագործակցությամբ հասկանալ, թե լիմիտները որքան են, ինչ և ինչքան կարող ենք պաշտպանել, և ակնհայտ է, որ առանց ռուսական կողմի միջամտության, առանց ռուսական խաղաղապահ ուժերի հետ համաձայնեցնելու այնտեղ որևէ բան չենք կարող անել:

-Վարչապետ Փաշինյանը երեկվա հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանի տեղային գործողություններն ունեն հեռահար նպատակներ՝ ռուս խաղաղապահների դուրսբերման օրակարգը ձևավորելու: Իսկապես այդպիսի հեռահար ծրագիր կարո՞ղ է ունենալ Ադրբեջանը:

-Պետք է տարբերակել երկու բան՝ մարդիկ ինչ ֆանտազիաներ ունեն, իդեալական ինչ աշխարհ են պատկերացնում իրենց համար, և որոնք են նրանց օպերատիվ, քաղաքական նպատակները: Ես համոզված եմ, որ Ալիևը, և Ադրբեջանում, թերևս, բոլորը, շատ կուզենային, որ ռուս խաղաղապահները դուրս գային վաղը, ոչ թե 5 տարի հետո, բայց նրանք հասկանում են, որ դա հնարավոր չէ, և իրենց քաղաքականությունը պետք է կառուցեն՝ հաշվի առնելով, որ դուրս չեն գալու, բայց փորձելու են ինչ-որ բաներ պոկել, ինչ-որ սողանցքներ գտնել: Շատ վտանգավոր և մեզ համար մտահոգիչ իրադրություն է այն, որ եթե նրանք սահմանում են հայկական ուժերի գոյությունը ԼՂ-ում, և նրանց անվանում են տեռորիստներ, ոչ թե զինվորներ, և մեզ էլ վախեցնում են, որ նոր վերցրված գերիները ենթակա չեն Ժնևի կոնվենցիայով պաշտպանության, դա շանտաժի լուրջ գործիք է նրանց ձեռքում, և նրանք կարող են դա օգտագործել՝ մեզանից հերթական զիջումները պոկելու համար: Նրանք կարող են մտածել, որ սահմանային դեմարկացիայի հարցերում մեր դիմադրությունը կոտրելն ավելի հեշտ կլինի, եթե նրանք պատանդներ ունենան: Դեռ բավականին շատ բանակցելու բաներ կան: Եվ այդ բանակցություններում իրենց դիրքերն ավելի բարելավելու համար նրանք կարող են որպես ճնշման գործիք օգտագործել նոր գերի վերցրված զինծառայողների հանգամանքը, շատ մտահոգիչ է, որ Ադրբեջանը նրանց համարում է անօրինական զինված խմբեր, և մեկնաբանում է, որ նրանք Ժնևի կոնվենցիայով ենթակա չեն պաշտպանության:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան