Karevorinfo  Իրադարձություններ  297

Անկարան կարող է 48 ժամվա ընթացքում մտնել Թել Ավիվ․ Թուրքիայում հակաիսրայելական հայտարարություններ են հնչում․ Jerusalem Post

19:05 հինգշաբթի, 17 դեկտեմբերի, 2020 թ.
Անկարան կարող է 48 ժամվա ընթացքում մտնել Թել Ավիվ․ Թուրքիայում հակաիսրայելական հայտարարություններ են հնչում․ Jerusalem Post

Թուրքիան վերջին մի քանի շաբաթների ընթացքում փորձում է օգտագործել արտասահմանյան ԶԼՄ-ների հետ իր կապերը՝  առաջ տանելով պատմություններ այն մասին, թե ինչպես է ցանկանում հաշտվել Իսրայելի հետ, սակայն երկրի ներսում իր սեփական լրատվամիջոցները հանդես են գալիս ծայրահեղական հակաիսրայելական մեկնաբանություններով, գրում է Jerusalem post-ը:

Այսպես՝ մեկնաբաններից մեկը հեռուստաեթերից հայտարարել է, թե Թուրքիան կարող է «48 ժամվա ընթացքում մտնել Թել Ավիվ»: Նա պնդել է, որ «մենք արաբներին նման չենք»՝ ըստ ամենայնի հիշատակելով արաբական բանակների՝ 1948 և 1967 թվականներին Իսրայելին պարտության մատնելու անկարողությունը:

Jerusalem Post-ը գրում է, որ նման հակաիսրայելական հայտարարությունները եզակի չեն։ 2018 թվականին էլ թուրքական թերթերից մեկն առաջարկել է իսլամական բանակ ստեղծել`Իսրայելը ոչնչացնելու նպատակով: Ավելի ուշ`2019 թվականին, պաշտոնաթող թուրք գեներալ Ադնան Թանրիվերդին, որը ղեկավարում է «ՍԱԴԱԹ» խորհրդատվական ընկերությունը, նույնպես խոսել է «Երուսաղեմը իսրայելական օկուպացիայից ազատելու» անհրաժեշտության մասին:

Հոդվածագիրը նշում է, որ հակաիսրայելական այս տեսակետները Թուրքիայի իշխող կուսակցությունում, կարծես, գերակշռող են դարձել: Իսրայելը դիտվում է որպես Թուրքիայի գլխավոր թշնամի, իսկ Թուրքիայի իշխանություններն աշխատում են Վաշինգտոնի մի քանի լոբբիստների հետ՝ փորձելով համոզել ամերիկյան լրատվամիջոցներին Անկարային ավելի բարենպաստ կերպով ներկայացնել։ Նշվում է, որ անգամ փորձ է արվում ազդել որոշ իսրայելական լրատվամիջոցների վրա՝ «հաշտեցման» կեղծ պատմություններ հայտնելով:

Թուրքական լրատվամիջոցներում և տեղական սոցիալական ցանցերում ակտիվիստների բանակի կողմից ավելի ու ավելի ծայրահեղական մեկնաբանությունները, որոնք ուղղված են ցանկացած քննադատության դեմ, ցույց են տալիս, որ Իսրայելի հետ Թուրքիայի «հաշտեցման» պատմությունը հեռու է իրականություն լինելուց, գրում է պարբերականը:

Տաթև Ֆռանգյան