Karevorinfo  Իրադարձություններ  190

Թուրքիան հայտարարել է՝ որ դեպքում կկարգավորի հարաբերությունները Ֆրանսիայի հետ

16:05 հինգշաբթի, 17 դեկտեմբերի, 2020 թ.
Թուրքիան հայտարարել է՝ որ դեպքում կկարգավորի հարաբերությունները Ֆրանսիայի հետ

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղուն հայտարարել է, որ իր երկիրը կարող է կարգավորել հարաբերությունները Ֆրանսիայի հետ, սակայն Փարիզը պետք է փոխի իր դիրքորոշումը Սիրիայում թուրք զինվորականների գործողությունների վերաբերյալ։

Al Masdar News-ը գրում է, որ Թուրքիան բազմիցս կոշտ քննադատություններով է փոխանակվել Ֆրանսիայի հետ Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում վարվող քաղաքականության և Ֆրանսիայում Մուհամմեդ մարգարեի  ծաղրանկարների հրապարակման հետ կապված:

Փարիզը ղեկավարում է Թուրքիայի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցներ կիրառելու ջանքերը, հատկապես՝ Ղարաբաղում և Լիբիայում վերջին միջամտությունների պատճառով:

Ֆրանսիան Միջերկրական ծովի արևելյան մասում եղել է Աթենքի գլխավոր դաշնակիցը, բազմիցս քննադատել են Թուրքիային` Հունաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու համար: Եվ, վերջապես, Ֆրանսիան սատարել է ղարաբաղյան պատերազմի խաղաղ կարգավորումը, ինչը Բաքուն և Անկարան այս երկարատև հակամարտության հարցում որակում են  որպես Փարիզի կողմից աջակցություն Երևանին:

Տաթև Ֆռանգյան