Karevorinfo  Իրադարձություններ  200

Չեչնիայում ոստիկանների վրա ինքնաշեն պայթուցիկ են նետել․ չարագործները սպանվել են

14:05 հինգշաբթի, 17 դեկտեմբերի, 2020 թ.
Չեչնիայում ոստիկանների վրա ինքնաշեն պայթուցիկ են նետել․ չարագործները սպանվել են

Չեչնիայում ոչնչացվել է երկու չարագործ, որոնք ոստիկանների վրա պայթուցիկ են նետել ու փորձել են դիմել փախուստի։ Ոստիկանների շարքում տուժածներ չկան։
Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ին՝ գիշերը ժամը 1-ի սահմաններում, Չեչնիայի Ցիցի-Յուրտ գյուղում, երբ իրավապահ մարմինների աշխատակիցները փորձել են ստուգման համար կանգնեցնել մեքենան, հայտնում է «Ինտերֆաքսը»։ Սակայն ի պատասխան իրավապահ մարմինների ուղղությամբ թռչել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր։

Այնուհետև ոստիկանները սկսել են հետապնդել ոստիկաններից փախուստի դիմող մեքենան, սկսվել է փոխհրաձգություն, ինչի արդյունքում չարագործները սպանվել են։ Վերջիններիս ինքնությունը դեռևս չի հաստատվել։

Տաթև Ֆռանգյան