Karevorinfo  Իրադարձություններ  308

Լարված հանդիպում Շիրակի մարզպետարանում. գերեվարված և շրջափակման մեջ հայտնված զինծառայողների հարազատները հստակ տեղեկություն էին պահանջում

22:20 չորեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2020 թ.
Լարված հանդիպում Շիրակի մարզպետարանում. գերեվարված և շրջափակման մեջ հայտնված զինծառայողների հարազատները հստակ տեղեկություն էին պահանջում

Գերեվարված և շրջափակման մեջ հայտնված զինծառայողների հարազատները կրկին Շիրակի մարզպետարանում էին։ Նրանք հանդիպեցին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի ու մարզի ոստիկանապետ Արամ Ղազարյանի հետ։

Հարազատները հստակ տեղեկություն էին պահանջում զինծառայողների մասին ու ցանկանում հանդիպել Ռազմական ոստիկանության ու Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ:

Մարզպետն ու ոստիկանապետը պատասխանեցին, որ այսօր նրանց հետ հանդիպում կազմակերպել հնարավոր չէ։

Մարզպետարանում հանդիպումը բավական լարված էր, կողմերը չէին կարողանում ընդհանուր հայտարարի գալ։ Ի վերջո, հարազատները համաձայնեցին, որ մարզպետ Տիգրան Պետրոսյանը վաղը Երևանում հանդիպի Կարմիր խաչի, ՊՆ ներկայացուցիչների հետ, որից հետո արդյունքների մասին հայտնի իրենց։

Հարազատները նաև ասացին, որ որևէ մեկը չհամարձակվի քաղաքականացնել իրենց քայլերը և եթե կան սադրողներ, ապա թող հեռանան։

Էմմա Չոբանյան