Karevorinfo  Իրադարձություններ  259

Պատերազմի պատճառով տեղահանված և Հայաստանում Covid-ով հիվանդացած ամուսինները 10 օր սպասել են հոսպիտալացման. ՏԵՍԱՆՅՈՒԹ

22:00 չորեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2020 թ.
Պատերազմի պատճառով տեղահանված և Հայաստանում Covid-ով հիվանդացած ամուսինները 10 օր սպասել են հոսպիտալացման. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պատերազմի առաջին օրերից սկսվեց արցախցիների հոսքը Հայաստան։ Պաշտոնական տվյալներով՝ պատերազմի 44 օրերի ընթացքում Հայաստան է տեղափոխվել 88․000-ից ավելի արցախցի։ Նրանց կեցության հարցը լրջագույն խնդիր էր՝ գործարանները, գրասենյակները, հյուրատները ևս դարձան կացարան։ Օրինակ, 35 հոգու համար նախատեսված հյուրատանը ապրում էր 200-ից ավելի արցախցի։ Սեպտեմբերի 28-ին ժամը 12:00-ին առաջին 21 արցախցին արդեն հյուրատանն էին, իսկ հոկտեմբերի 4-ին՝ արդեն 217 արցախցի։

Նրանց համար սնունդ, հագուստ և այլ անհրաժեշտ պարագաներ ապահովել են անհատներ ու կազմակերպություններ՝ Հայաստանից և Սփյուռքից։

Չուշացավ նաև կորոնավիրուսի առաջին դեպքի գրանցումը։ Առաջին վարակակիրը արցախցի Ռադիկ Յավրումյանն էր, որը խոցելի տարիքային խմբում էր։ Հետո վարակվեց նրա կինը, ապա՝ հյուրատան տնօրենը, մյուս արցախցիները։

Հիվանդությունը ծանր ընթացք է ունեցել առաջին վարակակրի ու կնոջ մոտ: Նրանց հոսպիտալացրել են ծայրահեղ ծանր վիճակում՝ 10 օր սպասելուց հետո։

Յավրումյան ամուսինների կյանքը փրկել հաջողվել է, սակայն մինչ հոսպիտալացումը անհրաժեշտ դեղորայքը բարերարների օգնությամբ են գնել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրինա Մկրտչյան