Karevorinfo  Իրադարձություններ  560

Երբ Ալիևը ծաղրում է վարչապետին և չկա պատասխան, ուրեմն՝ անազնիվ բան կա այստեղ․ Թևան Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

21:35 չորեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2020 թ.
Երբ Ալիևը ծաղրում է վարչապետին և չկա պատասխան, ուրեմն՝ անազնիվ բան կա այստեղ․ Թևան Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor TV-ի հարցազրույցը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի հետ

-Պարո՛ն Պողոսյան, ռազմական ակտիվ գործողությունների դադարից հետո քաղաքական կյանքը Հայաստանում չի հանդարտվում։ Ինչո՞ւ մինչ այս պահը ընդդիմությանը չի հաջողվել համոզել Նիկոլ Փաշինյանին, որ պետք է հրաժարական տա։

-Երկխոսության մշակույթի պակասը, Կառավարության գիտակցությունը՝ հանուն Հայաստանի, թե ինչը լավ կլինի Հայաստանի համար, հասկանալու, որ եթե դու պարտված Կառավարություն ես, ոչ մի դրական բան չես կարող անել, մենք հազարավոր ճգնաժամերի առաջ ենք կանգնած և պարտված, անվստահություն ունեցող Կառավարությունը չի կարող ոգեշնչել։ Այդ իմաստով չկա գիտակցումը, ընկալումը չկա։ Եվ, երևի, ընդդիմության կողմից չկա գիտակցումը, որ այն, ինչ պետք է արվի, խաղաղ ձևով պիտի արվի, այլ ոչ թե առճակատումների գնալով, բախումների տանելով։ Ցավոք, այս գիտակցումը նաև Կառավարության կողմից չկա․ եթե այս ալիքը բարձրացավ, ցույցերին ավելի շատ մարդիկ են գնալու, և դա ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Նույնիսկ եթե ասենք՝ մարդիկ խաղաղ էլ լինեն, չենք կարող ասել, որ մեր թշնամիները չեն օգտվի այն երևույթից, որ մարդիկ մի տեղ հավաքվել են, գան և սադրանք անեն, սադրանք՝ ահաբեկչության միջոցով։

Ովքե՞ր էին Թուրքիայի և Ադրբեջանի հետ կռվում՝ ահաբեկիչները, դժվա՞ր է մեկին ուղարկել այստեղ բաց սահմաններով, գա, այստեղ ինչ-որ գործողություն իրականացնի՝ իմանալով ժամն ու պատարագը։ Մեր տղաներն ասում են, որ իրենց հատուկ ծառայության աշխատակիցները ռացիաներով հայերեն էին խոսում, մեկը կարող է գալ այստեղ, սադրանքի ենթարկել։ Մենք պետք է գիտակցենք, որ ցանկացած գործողություն պետք է արվի սենյակային, բանակցային միջոցով, բայց չկա գիտակցումը, ընկալումը և, կարծես, սերը առ Հայաստան այնքան է նվազած, որ հանուն Հայաստանի չեն գիտակցում։ Ես համարում եմ, որ դա մեկ մարդու մոտ չէ, այլ ամբողջ թիմի մոտ է ձևավորված, թե չէ թիմը պարտադրանքի կգնար։ Մենք ամեն օր հնարավորություն չենք տալիս շանսի, պատուհանի բացման, որ խնդիրները նորովի դիտակվեն, փորձենք վերականգնել բարոյահոգեբանական իրավիճակը, ճգնաժամը հաղթահարել։

-Շատ է խոսվում պատերազմի օրերին անկազմակերպվածության, պետական պաշտոնյաների՝ ոչ ճիշտ որոշումներ կայացնելու մասին։ Օրինակ՝ Մովսես Հակոբյանը հայտնեց Նիկոլ Փաշինյանի՝ բանակի լրահամալրումը դադարեցնելու հանձնարարության մասին և ասաց՝ կա ձայնագրություն։ Ի՞նչ տեղեկություններ ունեք։

-Ամեն ինչ մի կողմ դրած՝ տեղեկությունները ես ստանում էի։ Բնականաբար, ո՛չ Մովսես Հակոբյանի մոտ էի այդ ժամանակ կանգնած, ո՛չ էլ գտնվում էի հրամանատարական կետում, ես ավելի շատ փողոցում էի, գտնվում էի այլ խնդիրների մեջ՝ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների տարբեր մարզեր էի տանում, քաղաքում էի օգնում, մարդկանց օգնելու աշխատանքներ էի տանում, և դրա համար ասել՝ էնտեղ վկա եմ եղել, չեմ կարող։ Իմ մոտեցումը հետևյալն է՝ ցանկացած այս իրավիճակից հետո պետք է ձևավորվի անկաշկանդ հանձնաժողով, որը պետք է քննի բոլոր խնդիրները։ Փաստերով եթե նայենք, եթե դու ունես զարգացած երկիր և բանակ, և կա պահեստազոր, ապա, բնականաբար, ամեն ինչ պետք է արվեր պահեստազորով, այլ ոչ թե կամավորներով։ Բայց ես ավելի շատ կոչեր էի տեսնում դեպի կամավորները, երբ պարզապես զինկոմիսարիատները պետք է հերթագրում անեին, կանչեին, հավաքեին  և տանեին։ Եվ որևէ մեկի մոտ այդ խնդիրը չէր առաջանա, թե ոնց ստացվեց։

Պահեստազորի եղած թիվը Հայաստանում առնվազն հինգ անգամ մեծ է, քան գործող բանակն է։ Հիմա այսօրվա դրությամբ մենք մեր ողջ բանակի ռեսուրսը չենք տարել այնտեղ հասկանալի պատճառով։ Առաջին օրն ասվեց, որ սա հայրենական պատերազմ է, երբ ասվում է՝ հայրենական պատերազմ է, դա ինձ համար հայրենիքի համար արժեքն է, և շատ ժամանակ պատմությունը ուսումնասիրելով՝ ուզում ես նայել՝ արդյո՞ք մեր պատմության մեջ ունեցել ենք մեր ծնողների, պապերի, նախնիների մասնակցությունը հայրենական պատերազմին։ Միանգամից մեր հիշողության մեջ գալիս է Երկրորդ համաշխարհային պատերազմը, որ Սովետական միության մեջ կոչվում էր Հայրենական պատերազմ, և բոլոր պատմությունները գիտենք, որ քո նահանջը կարող է գալ մինչև մայրաքաղաք։ Շատ էի ուզում տեսնել, որ մինչև Երևան մենք պատրաստ կլինենք պայքարել։

-Պատասխանատվության մասին դա պետք է լինի կոլեկտի՞վ, թե՞ անհատական, ինչպե՞ս է որոշվում այս հարցը։

-Եթե հանձնաժողովը քննի, բնականաբար, կբացահայտեն։ Այնտեղ, որտեղ կա անհատական պատասխանատվություն․․․ ով գալիս է, ասում է՝ մենք պատասխանատվությունը վերցնում ենք մեզ վրա։ Ինձ շատ հետաքրքիր է՝ այդ պատասխանատվություն վերցնելն ի՞նչ գործընթաց է իրենից ներկայացնում։ Պատասխանատվություն վերցնելը նշանակում է՝ ա՛յ, հիմա ես, գիտակցելով սխալներս, հեռանում եմ, հնարավորություն եմ տալիս քննելու, և եթե մեղքեր եմ ունեցել, սրա պատասխանը պետք է տամ։ Մեզ մոտ այդ խնդիրը չի գնում, քննությունները չեն կատարվում, երբ շատ հետաքրքիր ձևով պատասխանում են միայն Հայաստանում։ Բայց տեսեք՝ երբ մեր թշնամիները մեզ ծաղրում են, զրո պատասխան է։ Այդ ժամանակ ես սկսում եմ մտածել՝ եթե թշնամուն բան չունես ասելու, ուրեմն այստեղ մի բան էն չի։ Այստեղ մի բան էն չի, եթե դու ազնիվ կռվել ես, ազնիվ պայքարել ես, ամեն ինչ ազնիվ արել ես, ի՞նչ է նշանակում՝ թշնամին քեզ ծաղրի և ոչինչ չասես։

-Որտե՞ղ եք տեսնում այդ անազնվությունը։

-Դժվարանում եմ ասել, բայց երբ Ալիևը ձեռք է առնում [վարչապետին – խմբ․] ու չկա պատասխան․․․ երբ որևէ պետական սիմվոլի վիրավորում են, դա նաև ինձ է վերաբերվում։ Կան արժեքներ՝ վարչապետի ինստիտուտը, ինչ էլ լինի, բայց այդ հարգանքը մեզ մոտ միշտ էլ եղել է, նույնիսկ երբ մեկ անգամ նախկինում Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին էին ծաղրում, հայերս, նույնիսկ՝ ընդդիմությունը, սկսում էին պաշտպանել։ Բոլորս կանգնում, պաշտպանելու էինք․․․ Նույնը նաև Փաշինյանին էր վերաբերվելու, բայց մի տեսակ չենք զգում իր կողմից արձագանք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան