Karevorinfo  Իրադարձություններ  204

Ադրբեջանական զորքերը շատ մոտ են Վայոց ձորին և Գեղարքունիքին, կարող են առաջ անցնել կարիքի դեպքում․ Հրանտ Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:45 չորեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2020 թ.
Ադրբեջանական զորքերը շատ մոտ են Վայոց ձորին և Գեղարքունիքին, կարող են առաջ անցնել կարիքի դեպքում․ Հրանտ Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor TV-ի հարցազրույցը Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնում է, որ Խծաբերդի ուղղությամբ մեր մի քանի տասնյակ զինծառայողներ գերի են ընկել ադրբեջանական կողմին։ Արցախի օմբուդսմենը տեղեկացնում է, որ ըստ իր տվյալների՝ խոսքը 60 զինծառայողից բաղկացած ստորաբաժանման մասին է: Կարող է և ավելին լինեն: Մեծ հավանականությամբ՝ նրանք են երևում ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութում: Ի՞նչ է կատարվում, ինչի՞ հետ գործ ունենք:

-Գործ ունենք այնպիսի իրավիճակի հետ, երբ հաճախ դիրքերը պաշտպանող մարդիկ մենակ են մնում: Եթե անգամ 60 հոգի է մնում ադրբեջանական բանակի դեմ, նրանք ի վիճակի չեն լինի դիմադրել, ակնհայտ է, որ աջակցության կարիք ունեն: Այսպիսով՝ գործ ունենք այն իրողության հետ, որ Հայաստան պետությունն այնքան էլ չի կարողանում ռեսուրսներ գտնել կամ չի կարողանում իր շահերը պաշտպանել:

-Ռեսուրսներ ասելով՝ նկատի ունեք ռազմակա՞ն, թե՞ դիվանագիտական, քաղաքական շփումների մակարդակում:

-Բոլոր մակարդակներում։ Օրինակ՝ Հայաստանի վիճակում գտնվող երկիրն արդեն վաղուց բոլոր միջազգային կառույցներում ահազանգ բարձրացրած լիներ, և արդեն վաղուց բոլոր հնարավոր և անհնար երկրների հետ կապ հատատած լիներ, որպեսզի իրավիճակը շտկվեր: Օրինակ՝ նախօրոք ուղիղ կապ կհաստատեր գուցե նաև Ադրբեջանի հետ, ոչ թե պոստ ֆակտում: Այն, որ Խծաբերդի, Դիզափայտ սարի մոտ կան դիրքեր, որոնք հայերը պահում են, դրա մասին մեկ ամիս է՝ հայտնի է, և աշխատանքներ պետք է տարվեին՝ մինչև բախումը սկսվելը, որովհետև բախումն անխուսափելի էր, քանի որ հայտարարության մեջ այս հարցը ներառված չէր: Մոտավորապես 600 քառակուսի կմ-ի հարցը չի քննարկվել հայտարարության մեջ, օրինակ՝ Կուբաթլուի և Զանգելանի շրջանների՝ ՀՀ-ին հարակից տարածքները, Կապանի և Գորիսի հարակից տարածքները, նաև Հադրութի շրջանի տարածքները: Այս խնդիրները լուրջ քննարկման ենթակա էին, իսկ մենք ուշացանք: Սա նաև այդ աշխատանքի բացակայության հետևանք է:

-Կար սպասելիք, որ ռուս խաղաղապահների՝ Արցախում լինելու դեպքում անվտանգային այլ միջավայր կստեղծվի, և գերեվարման ու կյանքին սպառնացող վտանգները կլինեն զրոյական մակարդակի: Ինչպե՞ս հասկանալ այս իրադրությունը, ինչո՞ւ դա չեղավ:

-Ռուս խաղաղապահների հետ կապված մենք մի քանի խնդիր ունենք: Առաջինը՝ Ռուսաստանն այնքան էլ չի տիրապետում այս հակամարտության խնդիրներին, այսինքն՝ նրանք կարծում են, որ ռուս խաղաղապահների տեղակայումը տարածաշրջանում բավական է, որպեսզի անվտանգային միջավայր ստեղծվի, բայց տեսնում ենք, որ այդպես չէ, և Ադրբեջանը հարձակվել է որոշ գյուղերի վրա, մարդկանց է գերի վերցրել՝ կյանքն այնտեղ դարձնելով անտանելի, որպեսզի մարդիկ չվերադառնան: Եվ, մեծ հաշվով, կարիք է ստեղծվում նոր գծեր կառուցել, ամեն օր նոր բախումներ են սկսում, իսկ ռուս խաղաղապահներն ասում են՝ այստեղ էլ նոր դիրք կդնենք, այնտեղ էլ, և հասնում ենք այն վիճակին, որ նորից նոր դիրքեր պետք է տեղակայվեն:

-Եվ նահանջողը, վնաս կրողը, գերի տվողն էլ մենք ենք․․․

-Այո՛: Եվ երկրորդ խնդիրն այն է, որ ռուս խաղաղապահներն են շատ դեպքերում խուսափում բախումներից և հավելյալ պատասխանատվություն կրելուց: Օրինակ՝ Հին Շեն գյուղի համար, որը մոտ էր տարածքին, պատասխանատվություն վերցրին, բայց Խծաբերդի համար պատասխանատվություն չվերցրեցին: Մի օր Խծաբերդը հայտնվեց իրենց վերահսկողության քարտեզում, բայց հետո որոշեցին դա չվերցնել, դա նաև լոգիստիկ իմաստով էր բարդ, մյուս կողմից էլ՝ եթե ռուսական կողմը երաշխավոր է այդ ամբողջ տարածքի անվտանգության համար, պետք է պատասխանատվություն վերցներ: Եվ երրորդ խնդիրը՝ մեր աշխատանքի բացակայությունն է, որովհետև մենք էլ որոշակի առումով պետք է ստեղծենք իրավիճակ, երբ խաղաղապահ ուժերն ակտիվ ներգրավվեն այդ աշխատանքում, ակտիվ շփման մեջ լինեն մեզ հետ, և մեր դիրքորոշումն անընդհատ հայտնենք, ինչպես նաև ուրիշ գործընկերների ներգրավենք այդ աշխատանքում, որ իրենք էլ հասկանան՝ ոչ թե ռուս-ադրբեջանական տիրույթում են, այլ հայ-ռուս-ադրբեջանական տիրույթում:

-Անորոշ է Հին Թաղեր, Խծաբերդ, ինչպես նաև Լիսագոր, Եղցահող, Քիրսավան, Հին Շեն, Մեծ Շեն գյուղերի ճակատագիրը։ Այդ գյուղերը տեղակայված են Ստեփանակերտից Հայաստան եկող ճանապարհահատվածում: Ադրբեջանը չի թաքցնում այդ գյուղերի նկատմամբ հավակնությունները, շրջափակել էր այդ գյուղերից մեկ-երկուսը, այնուհետև Արցախի նախագահի խոսնակը հայտարարեց, որ ապաշրջափակվել են: Ի՞նչ նշանակություն ունեն այս գյուղերը, ի՞նչ է փորձում անել Ադրբեջանը:

-Գիշերը էլի բացասական տեղեկություններ կային: Խաղաղապահ ուժերի վերահսկողության քարտեզում երեկվանից հայտնվեց Հին Շենը: Քանի որ դա հեռավոր գյուղ չէ, ինչպես Խծաբերդը, այլ կպած է ընդհանուր տարածքին, կարծում եմ՝ ավելի հեշտ կլինի պահել: Ինչ վերաբերում է Ադրբեջանի դիրքորոշմանը, ապա Ադրբեջանն ուզում է հարցը լուծել իր օգտին և ստեղծում է հայերի համար ոչ բարենպաստ պայմաններ ու անընդհատ լարվածություն է պահում: Ադրբեջանն ամբողջությամբ ուզում է վերցնել այդ գյուղերը, ավելին՝ Սյունիքի մասին են անընդհատ խոսակցությունները, նկատի ունեն նաև Վայոց ձորը: Հայաստանում մենք սխալ ենք թույլ տվել, որ Ադրբեջանի կողմնորոշումը և պատերազմ վերսկսելու նպատակաուղղվածությունը պատշաճ չենք գնահատել, բայց հիմա պետք է հասկանանք, որ Ադրբեջանն ուզում է՝ ամբողջությամբ Արցախում հայ բնակչություն չմնա, որպեսզի այդ տարածքների հարցն էլ ինքնին լուծվի: Մեր անվտանգությունն ապահովված չէ նույնիսկ խաղաղապահների առկայությամբ: Ադրբեջանական կողմը ենթադրում է, որ ինչ-որ պահից սկսած՝ հայերը կսկսեն հեռանալ այդ բնակավայրերից, իսկ ով չի վերադարձել, չի վերադառնա, և այդպիսով այդտեղ բնակչություն չի մնա։ Եվ այդ դեպքում 5 տարի հետո ռուս խաղաղապահները դուրս կգան, և Արցախի այդ տարածքների հարցն էլ կլուծվի: Ադրբեջանի ռազմավարությունը սա է: Մեր խնդիրը պետք է լինի նոր ռազմավարություն մշակել, նախ՝ հաշվի առնելով, որ Արցախը կարող է հայաթափվել, և երկրորդ՝ Արցախը կարող է Հայաստանից կտրվել և դառնալ Ռուսաստանի ազդեցության գոտի, սա էլ պետք է կանխել: Ամեն դեպքում, ՀՀ-ն պետք է Արցախում շատ ակտիվ ներգրավված լինի: Այս մարտահրավերները հաղթահարելու համար շատ լավ և խորությամբ մշակված ռազմավարություն պետք է լինի, որպեսզի խուսափենք նոր բախումներից, բայց նաև կարողանանք մեր շահերն առաջ քաշել: Ակնհայտ է, որ ժամանակ կորցնելու և սխալվելու հնարավորություն չունենք, ճշգրիտ, մանրակրկիտ և լավ պլանավորված աշխատանքի կարիք կա:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան