Karevorinfo  Իրադարձություններ  235

Շուշիի Ղազանչեչոց եկեղեցու վրա հարձակումը հնարավոր պատերազմական հանցագործություն է. Human Rights Watch

19:00 չորեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2020 թ.
Շուշիի Ղազանչեչոց եկեղեցու վրա հարձակումը հնարավոր պատերազմական հանցագործություն է. Human Rights Watch

Human Rights Watch-ն անդրադարձել է Ադրբեջանի ուժերի կողմից հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեչոց եկեղեցու հրթիռակոծությանը։ Կազմակերպության հրապարակման մեջ նշվում է, որ հոկտեմբերի 8-ին տաճարի վրա երկու հարձակումները ցույց են տալիս, որ դրանք եղել են կանխամտածված։ Տեղում էլ HRW-ի կողմից հավաքված զենքի մնացորդները ցույց են տալիս կառավարվող զինատեսակների օգտագործման մասին։

«Եկեղեցուն հասցված երկու հարվածները, 2-րդի ժամանակ տեղում եղել են լրագրողներ ու քաղաքացիական անձինք, թվում են կանխամտածված։ Այդ հարվածները պետք է անաչառ հետաքննվեն, իսկ մեղավորներն պիտի պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է HRW-ի Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլիամսոնը։

Բացի այդ՝ HRW-ը զրուցել է 4 քաղաքացիների հետ, որոնք երկու հարձակումների ընթացքում եղել են եկեցեղու մոտ, երկուսն էլ վիրավորվել են 2-րդ հարձակման ժամանակ։ Կազմակերպության ներկայացուցիչները եղել են եկեղեցում հոկտեմբերի 13-ին ու զրուցել երկու ականատեսների, լրագրողների հետ, որոնք դարձյալ եկեղեցում են եղել 2-րդ հարձակման ժամանակ։

HRW-ի հետազոտողները նաև ուսումնասիրել են եկեղեցու վնասները, հավաքել զինատեսակների մնացորդները։ Չեն կարողացել նույնականացնել երկու հարձակման զինատեսակները, սակայն հայտնաբերել են մնացորդներ, որոնցով կարելի է կոնկրետ թիրախների հարվածներ հասցնել։

Հրապարակման մեջ ասվում է, որ չնայած Ադրբեջանի կառավարությունը հերքում է եկեղեցուն դիտավորյալ հարվածներ հասցնելու փաստը, սակայն բազմաթիվ գործոններ խոսում են այն մասին, որ երկու հարվածներն էլ եղել են ծրագրված։

Նշվում է նաև, որ պատերազմի օրենքների խախտումները՝ դիտավորյալ կամ անզգուշաբար, պատերազմական հանցագործություն են։ «Կառավարությունները պարտավոր են իրենց տարածքում հետաքննել իրենց զինված ուժերի կամ դրանց անդամների կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները և մեղավորներին պատասխանատվության ենթարկել»,- ասվում է հրապարակման մեջ։

Էմմա Չոբանյան