Karevorinfo  Իրադարձություններ  225

Արցախում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 892 զոհված զինծառայողի մարմին

16:15 չորեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2020 թ.
Արցախում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 892 զոհված զինծառայողի մարմին

Արցախի ԱԻրտակարգ իրավիճակների պետական ծառայությւոնը դեկտեմբերի որոնողական աշխատանների արդյունքում 892 զինծառայողների մարմիններ է հայտնաբերել։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրին Արցախի ԱԻՊ ծառայությունից։

«Երեկ 64-ն են հանել Ջեբրայիլի ու Հորադիզի ուղղություններից։ Այսօր էլ նույն ուղղություններում 4 ջոկատ աշխատում է, թիվը երեկոյան կփոխվի։ Բոլոր ուղղություններով գնացել ենք։ Սկսել ենք նոյեմբերի 13-ին Շուշիից, հետո շարունակվել է Մարտոնիում, Մարտակերտում, Մարտունու այն բնակավայրերում, որտեղ ռազմական գործողություններ են տեղի ունեցել, հետո շարունակվել է Հադրութ քաղաքի և հարակից գյուղերում, այնուհետև տեղափոխվել է Ջեբրայիլ։ Այդ ընթացքում 2 անգամ Քաշաթաղի շրջանում, Իշխանաձորի, Կուբաթլուի հատվածներում ենք որոնողական աշխատանքներ իրականացրել»,- նշեց ԱԻՊԾ լրատվության բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Վերջինիս խոսքով՝ թեև արդեն հացրել են բոլոր տարածքներում լինել, այնուամենայնիվ կրկին նույն տարածքներում ստուգումների կարիք կա․ «Բոլոր ուղղություններում եղել ենք, բայց ըստ ծնողների տեղեկությունների, դեռ մի քանի անգամ էլ պետք է շարունակենք բոլոր վայրերում։ Եղել են այդպիսսի դեպքեր, Շուշիում արդեն ահագին մտել ենք, դուրս ենք եկել։ Առաջին 3 օրերին հիմնականում դիակները հանել ենք, բայց դրանից հետո 1-2 մարմիններ գտել ենք»,- նշեց Թադևոսյանը։

ԱԻՊԾ ներկայացուցիչն ընդհծեց, որ թեև եղանակային պայմանները բարդացնում են աշխատանքների ընթացքը․ «Հատկապես, որ ձյան տեսքով տեղումներ են լինում, բավականին բարդ են լինում աշխատանքները, բայց մեր ջոկատները օր ու գիշեր աշխատում են։ Եղել է դեպք, երբ տեղում պայմանավորվածություն է ձեռք բերվել ու սկսել են լապտերներով նույն տարածքներում փնտրել»։

Ողջ զինծառայողների հայտնաբերման դեռևս 1 դեպք է գրանցվել․ «Նոյեմբերի 14-ին, երբ Շուշիի տարածքում որոնման աշխատանքներ են իրականացվել, 1 հայ և 1 ադրբեջանցի վիրավոր երկուսն էլ զինվորներ, տեսել ենք և հոսպիտալացրել, դրանից հետո չի եղել»։

Անժելա Պողոսյան