Karevorinfo  Իրադարձություններ  253

Ռուսաստանը ԼՂ է ուղարկել 54 վագոն մարդասիրական օգնություն

15:30 չորեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2020 թ.
Ռուսաստանը ԼՂ է ուղարկել 54 վագոն մարդասիրական օգնություն

Լեռնային Ղարաբաղ է ուղարկվել հումանիտար օգնությամբ 54 վագոն՝ 1.200 տոննա ընդհանուր քաշով։ Հումանիտար բեռը տեղ կհասնի մոտ օրերս, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

«Ռուսաստանի ութ քաղաքներից Լեռնային Ղարաբաղ է ուղարկվել հումանիտար օգնությամբ 54 վագոն՝ շուրջ 1200 տոննա ընդհանուր քաշով: Առաջիկա օրերին սպասվում է ժամանումը»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում մեկ ամսվա աշխատանքի ընթացքում ԱԻՆ խումբը, տեղական իշխանությունների հետ միասին, 43 բնակավայրերում հայտնաբերել է ավելի քան 2.6 հազար վնասված օբյեկտ, որից 220-ը սոցիալական նշանակություն ունեն:

«Վնասված շենքերի և շինությունների գնահատումը Ռուսաստանի ԱԻ նախարարությանը թույլ է տվել անհապաղ ձևակերպել կարիքները և ուղարկել երեք մարդասիրական շարասյուն՝ շինանյութով և առաջին անհրաժեշտության իրերով, ընդհանուր առմամբ՝ մոտ 352 տոննա», – ասվում է հաղորդագրության մեջ:

Տաթև Ֆռանգյան