Karevorinfo  Իրադարձություններ  276

Էրդողանը Թուրքիայի ապագան տեսնում է ԵՄ-ի հետ․ Reuters

15:50 չորեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2020 թ.
Էրդողանը Թուրքիայի ապագան տեսնում է ԵՄ-ի հետ․ Reuters

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, թե ցանկանում է իր երկրի ապագան կառուցել ԵՄ-ի հետ՝ կոչ անելով Անկարային ու ԵՄ-ին շրջանցել հարաբերություններում «արատավոր ցիկլը»։ Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահականի հաղորդագրությունը։

«Հեռախոսազրույցի ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան նպատակ ունի իր ապագան կառուցել Եվրամիության հետ, և որ Թուրքիա-ԵՄ հարաբերություններում ցանկացած դրական քայլ դիտարկվում է որպես հնարավորության պատուհան»,- նշվում է հրապարակման մեջ։

Էրդողանը նաև կրկնել է, որ Թուրքիան պատրաստ է երկկողմ բանակցություններ սկսել Հունաստանի հետ իրենց ծովային պահանջների վերաբերյալ՝ միաժամանակ մեղադրելով Աթենքին «բանակցություններից փախչելու» մեջ:

Նշենք, որ անցյալ հինգշաբթի կայացած գագաթնաժողովի ժամանակ ԵՄ առաջնորդները համաձայնել էին սահմանափակող պատժամիջոցներ կիրառել թուրք անհատների դեմ՝ Արևելյան Միջերկրականում Հունաստանի ու Կիպրոսի հետ վիճելի ջրերում ածխաջրածնի հետազոտման շուրջ առաջացած անհամաձայնությունների պատճառով։

Տաթև Ֆռանգյան