Karevorinfo  Իրադարձություններ  264

Ռոհանին հայտարարել է, որ Իրանն ուրախ է Թրամփի պարտության համար

16:25 չորեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2020 թ.
Ռոհանին հայտարարել է, որ Իրանն ուրախ է Թրամփի պարտության համար

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ գործող նախագահ Դոնալրդ Թրամփին անվանել է ահաբեկիչ ու նշել, որ Թեհրանն ուրախ է նրա պարտության համար, գրում է ՏԱՍՍ-ը։

«Որոշներն ասում են, որ մենք ոգեշնչված ենք Ջոզեֆ Բայդենի իշխանության գալով։ Դա այդպես չէ, սակայն մենք շատ ուրախ ենք, որ հեռացել է Թրամփը։ Այդ մարդը հանցագործություններ է կատարել, սպանել է մարդկանց, եղել է ահաբեկիչ, նաև խոչընդոտում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտահանմանը Իրան»,- հայտարարել է ԻԻՀ նախագահը, որի ելույթը հեռարձակվել է երկրի պետական հեռուստաալիքով։

Ռոհանին հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգների ժողովրդի քվեարկությունը Բայդենի օգտին քվեարկություն է օրենքների կիրարկման, ոչ թե դրանց խախտման համար: «Դրանք ձայներ են՝ պարտավորությունները կատարելու, ոչ թե դրանք մերժելու համար»,- հայտարարել է նա:

Տաթև Ֆռանգյան