Karevorinfo  Իրադարձություններ  157

Ապօրինի ծառահատում Վահագնաձոր գյուղի անտառում

23:10 երեքշաբթի, 15 դեկտեմբերի, 2020 թ.
Ապօրինի ծառահատում Վահագնաձոր գյուղի անտառում

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները բացահայտել են Վահագնաձոր գյուղի անտառից ապօրինի ծառահատումը. այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Դեկտեմբերի 11-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների աչալուրջ ծառայության շնորհիվ ապօրինի ծառահատման հերթական դեպքը բացահայտվեց:

Ժամը 20.30-ի սահմաններում ոստիկանները Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում ստուգել են նույն գյուղի 44-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:

Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ գյուղի հարակից անտառից բենզասղոցով ապօրինի հատել է ծառեր:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Նախապատրաստվում են նյութեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: