Karevorinfo  Իրադարձություններ  559

Ո՞վ է Միքայել Մինասյանը, որ իմանում է ԱԱԾ տնօրենի գործողությունների մասին․ Նորայր Նորիկյանը՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:10 երեքշաբթի, 15 դեկտեմբերի, 2020 թ.
Ո՞վ է Միքայել Մինասյանը, որ իմանում է ԱԱԾ տնօրենի գործողությունների մասին․ Նորայր Նորիկյանը՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor TV-ի հարցազրույցը «Արդար Հայաստան» նախաձեռնության հիմնադիր-անդամ, փաստաբան Նորայր Նորիկյանի հետ

-«5 միլիարդ դոլար՝ 7 շրջանների դիմաց» թեման Սերժ Սարգսյան-Լուկաշենկո տիրույթից տեղափոխվում է Նիկոլ Փաշինյան-Արթուր Վանեցյան դաշտ։ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հայտարարում է, թե Ալիևը 7 տարածքների հանձնման դիմաց 5 միլիարդ դոլարի առաջարկ արել է նաև Նիկոլ Փաշինյանին։ Ըստ նրա՝ առաջարկը 2018-ի հոկտեմբերին Դուբայում ծրարով ԱԱԾ նախկին պետ Վանեցյանին փոխանցել է ադրբեջանցի պաշտոնակիցը։ Այս թեման ինչո՞ւ է հիմա շոշափվում, ի՞նչ նպատակներ կան և ինչպե՞ս կարելի է պարզել ճշմարտությունը։

-Ինձ համար շատ տարօրինակ է, որ շատ կարևոր բաների մասին մենք առաջինն իմանում ենք Միքայել Մինասյանից։ Եթե կհիշեք՝ Միքայել Մինասյանից հանրությունը տեղեկացավ, որ սպասվում է հայտարարության ստորագրում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, մեկ ժամ հետո հրապարակվեց այդ հայտարարությունը, հայկական կողմի զոհերի վերաբերյալ տեղեկատվություն հրապարակեց։ Ինձ անհասկանալի է՝ այդ տղային որտեղի՞ց այդ տեղեկությունները։ Եվ այդ մասին պետք է մտածի Նիկոլ Փաշինյանը։ Ձեր միջոցով ես ուզում եմ հարց տալ Նիկոլ Փաշինյանին՝ ո՞վ է Միքայել Մինասյանը, որ տիրապետում է այդ կարգի տեղեկությունների։ Պարո՛ն վարչապետ, Ձեր ԱԱԾ տնօրենի գործողությունների մասին իմանում է մի մարդ, որն այսօր մեղադրվում է ծանր հանցագործությունների կատարման մեջ։ Մի կողմ թողնենք՝ դա հիմնավոր է, թե՝ ոչ։

-Բայց չմոռանանք, որ Արթուր Վանեցյանն ու Միքայել Մինասյանը ծանոթներ են եղել՝ ըստ իրենց խոստովանության, հանդիպել են, ենթադրվում է՝ կապ է եղել։ Ի՞նչ կասեք։

-Այսինքն՝ Հայաստանի ԱԱԾ տնօրենն իր ծանոթներին տեղեկացնում է հույժ գաղտնի տեղեկություննե՞ր։ Այս հարցերին Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխան տա։ Եթե իսկապես հավաստվում է, որ այդպիսի գործունեություն է ծավալվել, շատ կարևոր է ֆիքսել, թե ո՞ր պահին է իմացել Միքայել Մինասյանը նամակի փոխանցման մասին։ Պարո՛ն Մինասյան, եթե Դուք իմացել եք, որ Վանեցյանի միջոցով Փաշինյանին փոխանցվում է նամակ, որով առաջարկվում է 5 միլիարդ դոլարի դիմաց վաճառել Արցախին հարակից կամ ազատագրված յոթ տարածքները, ինչո՞ւ ժամանակին աղմուկ չեք բարձրացրել այդ մասին, ինչո՞ւ դուրս չեք եկել փողոց, տեղեկացրել հանրությանը, որ հարգելի՛ ժողովուրդ, Ադրբեջանը փորձել է կաշառել Նիկոլ Փաշինյանին դեռևս 2018-ի հոկտեմբերին։ Հետևաբար՝ շատ կարևոր է ֆիքսել, թե ո՞ր պահին է Միքայել Մինասյանը տիրապետել այդ տեղեկությանը։

-Իսկ, Ձեր կարծիքով, ինչո՞ւ է հիմա արվում 5 միլիարդ դոլարի դիմաց 7 տարածքները հանձնելու առաջարկի վերաբերյալ այս հայտարարությունը։

-Ես չեմ դասվում այն միամիտ մարդկանց շարքին, որը կհավատա՝ երեկ չէ առաջին օրը ժամը 4-ին այդ տեղեկությունը նոր փոխանցվել է Միքայել Մինասյանին։ Կա նաև երրորդ հանգամանքը․ որ Ադրբեջանի կողմից կարող էր այդպիսի առաջարկություն արվել Հայաստանի որևէ իշխանության, ես չեմ բացառում։ Այլ խնդիր է, թե Հայաստանի իշխանություններն ինչ պատասխան են տվել կամ ինչպիսի վարքագիծ են դրսևորել։ Եթե կա ձայնագրություն Սերժ Սարգսյանի մասով, և այդ ձայնագրությունը տիրապետողներն այդքան հասանելիություն են ստացել և կարողացել են հրապարակել, ենթադրում եմ՝ վաղը կարող են հասանելիություն ստանալ Նիկոլ Փաշինյանի և այլ սուբյեկտների համագործակցությունից կամ բանակցություններից, գործարքներից տեղեկության։ Թող ներկայացնեն այդ ձայնագրությունները՝ հասկանանք, որովհետև այնպիսի բացարձակ, դավաճանական հանգամանքի մասին է խոսք գնում, որ չի կարող չունենալ հետևանք՝ կա՛մ պետք է դավաճանը պատժվի, կա՛մ էլ՝ դավաճանության մասին սուտ խոսողները։ Հերիք է անպատասխանատու վարքագծով այս երկիրը տանել կործանման, ով ուզում է՝ լինի՝ գործող իշխանությունը, թե նախկին, չի՛ կարելի անպատասխանատու վարքագծով ամբողջ հանրությանը պահել տագնապալից իրավիճակի մեջ՝ 5 միլիարդով ծախել են Արցախը, 50 միլիարդի պահանջ պետք է ներկայացվի Հայաստանին, Սյունիքը հանձնում են, Գեղարքունիքի մարզի գյուղերը հանձնում են․․․ Լա՛վ, էս անպատասխանատու մթնոլորի համար ո՞վ է պատասխանատու, հասարակությանն այս տեռորիստական մթնոլորտի մեջ պահելու համար ովքե՞ր են պատասխանատու։ Իշխանությո՛ւնն է պատասխանատու։ Խաթարվում է երկրի պաշտպանական համակարգը, փլուզված է, ով ինչ ուզում է՝ խոսում է, այսինքն՝ Հայաստանը դարձրել են որբի գլուխ, ամեն մեկն իր բաժինը սկսել է խուզել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան