Karevorinfo  Իրադարձություններ  292

Արա Այվազյանն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին

18:55 երեքշաբթի, 15 դեկտեմբերի, 2020 թ.
Արա Այվազյանն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպան Ալեքսանդր Կոնյուկին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

«Շնորհավորելով Ալեքսանդր Կոնյուկին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ ԱԳ նախարար Այվազյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-բելառուսական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի և Բելառուսի միջև երկկողմ օրակարգը հարստացնելու և տարբեր մակարդակներում առկա երկխոսությունն առավել ակտիվացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ։ Երկուստեք կարևորվեց միջազգային հարթակներում՝ այդ թվում ԵԱՏՄ ու ՀԱՊԿ-ի շրջանակներում փոխշահավետ համագործակցության ընդլայնումը։

Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային անվտանգության և կայունության խնդիրներին»,- ասված է հաղորդագրությունում: