Karevorinfo  Իրադարձություններ  163

ՆԱՏՕ-ի անդամ երկրները քննադատում են Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիրը

20:30 երեքշաբթի, 15 դեկտեմբերի, 2020 թ.
ՆԱՏՕ-ի անդամ երկրները քննադատում են Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիրը

ՆԱՏՕ-ի անդամ պետությունները քննադատության են ենթարկել Միջուկային զենքի արգելման մասին միջազգային պայմանագիրը, որն ընդունվել է 2017 թվականին և պետք է ուժի մեջ մտնի 2021-ի հունվարի 22-ին։ Այս փաստաթուղթը չի արտացոլում անվտանգության հետ կապված միջազգային իրավիճակը, որը գնալով ավելի է բարդանում, ասվում է ՆԱՏՕ-ի խորհրդի հայտարաության մեջ, որը հրապարակվել է Հյուսիսատլանտյան դաշինքի կայքում դեկտեմբերի 15-ին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

ՆԱՏՕ-ն նշում է, որ նոր պայմանագիրը չի ստորագրել ոչ մի պետություն, որն ունի միջուկային զենք, և որ այն «չի համապատասխանում միջուկային զենքի չտարածման և զինաթափման առկա ճարտարապետությանը»: Նշվում է նաև, որ փաստաթղթում բացակայում են պայմանագրի պահպանման վերահսկման հստակ մեխանիզմները։

Միևնույն ժամանակ, Դաշինքը վերահաստատում է իր հավատարմությունը միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին, որն ուժի մեջ է 1970 թվականից՝ 190 երկրների մասնակցությամբ, և այն համարում է «միջուկային զինաթափման միակ հուսալի ուղին»:

Տաթև Ֆռանգյան