Karevorinfo  Իրադարձություններ  121

Բաշկիրիայում հրդեհվել է ծերանոց․ հաստատության բոլոր տարեց բնակիչները զոհվել են․ ՏԱՍՍ

10:50 երեքշաբթի, 15 դեկտեմբերի, 2020 թ.
Բաշկիրիայում հրդեհվել է ծերանոց․ հաստատության բոլոր տարեց բնակիչները զոհվել են․ ՏԱՍՍ

Բաշկիրիայի Իշբուլդինո գյուղի ծերանոցում դեկտեմբերի 15-ին հրդեհ է գրանցվել։ Հրդեհի զոհ է դարձել 11 մարդ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հրդեհի մասին ԱԻՆ ծառայություն հաղորդագրություն է ստացվել տեղի ժամանակով ժամը 00:53-ին։ Հրշեջների դեպքի վայր ժամանելու պահին մեկհարկանի փայտե շենքն ամբողջությամբ այրված է եղել։  Հրդեհի մակերեսը կազմել է 72 քառ. մ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:

Հրդեհված շենքում եղել է 16 մարդ, որոնցից 5-ին հաջողվել է փրկել։ Արտակարգ ծառայություններից հայտնում են, որ հաստատության աշխատակիցները կարողացել են փրկվել, զոհվել են միայն տարեց բնակիչները։ Հարուցվել է քրեական գործ։ Նախնական վարկածով՝ հրդեհի պատճառը կարող էր լինել կրակի հետ անզգուշությամբ վարվելը։

Տաթև Ֆռանգյան