Karevorinfo  Իրադարձություններ  160

Թումանյանի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

23:10 երկուշաբթի, 14 դեկտեմբերի, 2020 թ.
Թումանյանի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները դեկտեմբերի 11-ին, ժամը 20-ի սահմաններում, Քարինջ գյուղի վարչական տարածքում ստուգել են Վանաձորի 35-ամյա բնակչի 4 խմ փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ուղևորը, որը դարձյալ Վանաձոր քաղաքից է եղել, հայտնել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, սակայն օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Պարզվել է, որ նա 10 օր առաջ Լոռու մարզի Աթան գյուղի հարակից անտառից բեզասղոցով ապօրինի հատել է երկու հաճարենի:

«Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր»,- ասվում է հաղորդագրության մեջ: