Karevorinfo  Իրադարձություններ  551

Ադրբեջանը գնում է սադրանքների․ Մինսկի խումբը ագրեսորից պիտի պահանջի ազատել զավթած տարածքները․ Սերգեյ Բագրատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

21:25 երկուշաբթի, 14 դեկտեմբերի, 2020 թ.
Ադրբեջանը գնում է սադրանքների․ Մինսկի խումբը ագրեսորից պիտի պահանջի ազատել զավթած տարածքները․ Սերգեյ Բագրատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ

-Նախորդ օրերին Ադրբեջանը հարձակում է ձեռնարկել Արցախի Խծաբերդ – Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ։ Ըստ վարչապետի՝ ռուս խաղաղապահները շաբաթ և կիրակի օրերին արդեն տեղակայվել են այնտեղ։ Այդպիսով, ըստ Փաշինյանի, Ադրբեջանը փորձում է արժեզրկել ռուս խաղաղապահների ներկայությունը։ Դուք ի՞նչ կարծիք ունեք։

-Հստակ է, որ եռակողմ հրադադարի ռեժիմը խախտող մեկ կողմը անհարգալից վերաբերմունք է դրսևորում մյուս երկու կողմերի՝ Ռուսաստանի և Հայաստանի նկատմամբ։ Մեր թշնամուն հատուկ է նենգությունը, պայմանավորվածությունները չպահելու մշակույթը, և այս իմաստով ես չեմ զարմանա, որ նման դեպքեր նորից կրկնվեն։ Ժողովրդական խոսք կա՝ թուրքի մեկ հանցանքը ներելը երկու նորի առիթ է տալիս։ Եվ իսկապես կա նման վտանգ՝ չպետք է թույլ տալ, որ պայմանավորվածությունները խախտվեն։ Խաղաղապահներ կան, և պետք է ուժ կիրառել, եթե երաշխավոր ես հանդիսանում որևէ համաձայնագրի, արբիտր ես հանդես գալիս, ուրեմն՝ երկու կողմի խնդիրներն էլ պետք է լուծել։ Եթե հայկական կողմն էլ հարձակում գործի, բնականաբար, հայկական կողմի վրա էլ պետք է ուժ կիրառել, որովհետև պայմանավորվածությունը եռակողմ է, և յուրաքանչյուր կողմ պետք է մնա այն շրջանակում, ինչ գծված էր հրադադարի ռեժիմի մասին եռակողմ հայտարարությամբ։ Այնտեղ հստակ նշված է՝ յուրաքանչյուրը մնում է իր գրաված տարածքում։

-Հանգստյան օրերին Բաքվում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այսօր ժամանել են Երևան։ Ալիևը, որ հակամարտությունը համարում է արդեն լուծված, ընդգծել է՝ համանախագահների այցը Բաքու իրենց սեփական նախաձեռնությունն է, ինքը նրանց չի հրավիրել։ Հայաստանը դեռ խնդիրներ ունի լուծելու, օրինակ՝ Արցախի կարգավիճակի հարցն է մնում բաց։ Ի՞նչն է վանում Ադրբեջանին Մինսկի խմբից։

-Ադրբեջանի պատերազմն ագրեսիա է խաղաղ բնակչության նկատմամբ, ինքը դա լավ գիտակցում է։ Հետևաբար, Մինսկի խմբի պահանջը պետք է լինի՝ անհապաղ ազատել այն տարածքները, որոնք բնակեցված էին հայերով, մասնավորապես՝ Հադրութի և Լաչինի հատվածները, որոնք պետք է ազատել ագրեսորներից։ Սա լինելու էր պահանջ Մինսկի խմբի կողմից, և այդ պահանջները չիրականացնելու նպատակով Ադրբեջանը գնում է սադրանքների։

-Վազգեն Մանուկյանը հայտարարում է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա՝ լավ է կամավոր հրաժարական տալը, թե չէ գազազած ժողովուրդն իրեն կհոշոտի։ Փաշինյանն էլ ասում է՝ եթե բռնության սպառնալիքը քաղաքական բառապաշարում չլինի, ինքը դեմ չէ երկխոսության։ Դուք նաև ներքաղաքական բառապաշարից խոսեցիք, որ դավաճան-հանցագործ տիրույթում է բանավեճը գնում։ Ինչո՞ւ, ի վերջո, չի կայանում երկխոսությունը, ինչո՞ւ ունենք շփման այսպիսի մակարդակ և միակ մեթոդը մնացել է այսպիսի բառապաշարով շփվելը։

-Երկու կողմն էլ ծայրահեղությունների մեջ է ընկել, անթույլատրելի սահմաններ են շոշափում։ Չի կարելի հնամենի ազգ համարվել, 5000-6000 տարվա պատմության մասին խոսել, և այդ բառապաշարով քաղաքական հարթակում գործել։ Դա անթույլատրելի եմ համարում՝ որ կողմից էլ լինի։ Որևէ դեպքում բռնությունը պետք է բոլորը դատապարտեն, որևէ բռնության փորձ պիտի չլինի։ Քաղաքական հարաբերությունները պետք է գնան քաղաքակիրթ ճանապարհով։ Մենք հատուկ մեխանիզմներ պետք է մշակենք, որ քաղաքական հարաբերություններից դուրս մղվի այժմ եղած լեքսիկոնը, ինչն իսկապես հանրությանը մեծ հիասթափություն է պատճառում։ Հնարավոր է՝ այս պատճառով որևէ քաղաքական ուժ չկարողանա 2-3 տոկոս ձայն հավաքել, որովհետև ժողովուրդը հիասթափություն ունի քաղաքական ուժերից, և այս մակարդակն ավելի ցածր է բոլոր ժամանակների նկատմամբ։

-Քաղաքական ուժերի՞ց, թե՞ միայն իշխանությունից է այդ հիասթափությունը թերևս, նման հարց Ձեզ կուղղեն ընդդիմադիր գործընկերները։ Ինչպե՞ս կհակադարձեք։

-Բոլոր ուժերից՝ նրանց օգտագործած բառապաշարը հարիր չի քաղաքական ուժերին։ Տարվող խոսակցությունները քաղաքական չեն՝ անձնական վիրավորանքներ միմյանց նկատմամբ, ամենավերջին ցինիկ արտահայտությունները բոլոր ինստիտուտների նկատմամբ՝ սկսած դատականից, օրենսդիրից ավարտած գործադիր իշխանությունով, բոլորի նկատմամբ գնում է վարկաբեկման, վիրավորական, ամենավերջին հայհոյանքներով խոսույթ։ Պատկերացրեք՝ ինչպիսին է պարզ քաղաքացու վերաբերմունքն այս ամենին։ Չեմ հավատում, որ հայ ժողովրդի մշակութային ֆոնդը թույլ տա ընդունելի համարել այս իրավիճակը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան