Karevorinfo  Իրադարձություններ  284

Վրաստանի կառավարող կուսակցությունը Գախարիային կրկին առաջադրել Է վարչապետի թեկնածու

17:30 երկուշաբթի, 14 դեկտեմբերի, 2020 թ.
Վրաստանի կառավարող կուսակցությունը Գախարիային կրկին առաջադրել Է վարչապետի թեկնածու

Վրաստանի իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը նոր կառավարության ղեկավարի պաշտոնում կրկին առաջադրել է Գիորգի Գախարիայի թեկնածությունը: Այս մասին երկուշաբթի հայտնել է խորհրդարանի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

««Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» քաղաքացիների քաղաքական ասոցիացիան Վրաստանի խորհրդարան է ներկայացրել վարչապետի պաշտոնում Գիորգի Գախարիայի թեկնածությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Գախարիան Վրաստանի կառավարությունը ղեկավարում է 2019 թվականի սեպտեմբերից: Նոր գումարման խորհրդարանի աշխատանքը դեկտեմբերի 11-ին սկսվելուց հետո վարչապետի գլխավորած կառավարությունը հրաժարական տվեց, իսկ նախարարների կաբինետի բոլոր անդամները դարձան պաշտոնակատարներ: Այժմ Գախարիան պետք է խորհրդարան ներկայացնի իր ծրագիրն ու ապագա նախարարների կաբինետը, ինչից հետո կսկսվի հաստատման ընթացակարգը։ Դրա համար պատգամավորներն ունեն երկու շաբաթ: Եթե ​​դա տեղի չունենա, նախագահը պետք է ցրի օրենսդիր մարմինը և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակի:

Տաթև Ֆռանգյան