Karevorinfo  Իրադարձություններ  269

Որտեղ է տեղակայվելու ԼՂ-ում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը՝ Աղդամո՞ւմ, թե՞ Բարդայում

17:40 երկուշաբթի, 14 դեկտեմբերի, 2020 թ.
Որտեղ է տեղակայվելու ԼՂ-ում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը՝ Աղդամո՞ւմ, թե՞ Բարդայում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շաբաթ ԵԱՀԿ Միսկի խմբի ֆրանսիացի ու ամերիկացի համանախագահների հետ հանդիպմանն ասել է, որ ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը տեղակայվելու է Աղդամում։

«Մենք գտնվում ենք Աղդամի շրջանում մոնիթորինգային կենտրոնի ստեղծման փուլում։ Այդ հարցն արտացոլված է նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության մեջ։ Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կհետևի հրադադարի ռեժիմի պահպանմանը»,- ասել էր Ալիևը։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունից օրեր առաջ՝ դեկտեմբերի 5-ին, ադրբեջանամետ «Вестник Кавказа» լրատվամիջոցը ևս նման տեղեկություն էր տարածել՝ առանց որևէ հիմնավորումների՝ նշելով, որ ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը լինելու է Աղդանում։
Իսկ ահա BBC-ի ռուսական ծառայությունը դեկտեմբերի 4-ին, հիմնվելով ռուսական, թուրքական ու ադրբեջանական ռազմադիվանագիտական իր աղբյուրների տեղեկությունների վրա, գրել էր, որ կենտրոնը տեղակայվելու է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող ԼՂ տարածքից 15 կմ հեռավորության վրա։ Մոտավորապես նույն հեռավորության վրա է գտնվում ադրբեջանական Բարդա քաղաքը։ Լրատվամիջոցի աղբյուրը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք մոնիթորինգային համատեղ կենտրոնը լինելու է Բարդայում, պատասխանել էր, որ «այդ մասին կարելի է խոսել մեծ վստահությամբ»։

Նշենք, որ դեկտեմբերի 1-ին Մոսկվան ու Անկարան ավարտել են բանակցություններն ու համաձայնագիր ստորագրել ԼՂ-ում հրադադարի վերահսկման մոնիթորինգային համատեղ կենտրոնի ստեղծման մասին։ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովն ասել է, որ կենտրոնը տեղակայվելու է Ադրբեջանում տարածքում։

«Համատեղ կենտրոնի կազմակերպչական կառույցում ռուսական և թուրքական անձնակազմերի թիվը հավասար է լինելու»,- նշել է Կոնաշենկովը՝ հստակ չնշելով, սակայն, կենտրոնի տեղակայման վայրը։ Թուրքական կողմը ևս դրա հետ կապված տեղեկություններ չի հաղորդում։

Ի դեպ, Մոսկվան ու Անկարան որևէ կերպ չեն մեկնաբանել մոնիթորինգի համատեղ կենտրոնը Աղդամում տեղակայելու Ալիևի հայտարարությունը։

Էմմա Չոբանյան