Karevorinfo  Իրադարձություններ  252

10 ամսում պետբյուջեի հարկային մուտքերը 5,2%-ով նվազել են, իսկ հոկտեմբերին չնչին աճ է գրանցվել

19:15 երկուշաբթի, 14 դեկտեմբերի, 2020 թ.
10 ամսում պետբյուջեի հարկային մուտքերը 5,2%-ով նվազել են, իսկ հոկտեմբերին չնչին աճ է գրանցվել

Այս տարվա հոկտեմբերին պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 118 միլիարդ 83 միլիոն դրամի հարկեր և պետական տուրքեր։ Այս մասին տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալներից։

Նախորդ տարվա նույն ամսին հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կազմել են շուրջ 117 միլիարդ 621 միլիոն դրամ։ Նկատենք, որ  չնայած այս տարվա հոկտեմբերին տնտեսական ակտիվության գրանցված 8․1 տոկոս անկմանը՝ հարկային եկամուտներն ու պետական տուրքերն ավելացել են շուրջ 462 միլիոն դրամով կամ 0.4%-ով։

Պետական բյուջե հաշվեգրված շահութահարկն այս տարվա հոկտեմբերին կազմել է 6 միլիարդ 309 միլիոն դրամ՝ նախորդ տարվա նույն ամսվա 5 միլիարդ 845 միլիոն դրամի փոխարեն։ Այպիսով՝ այս տարվա հոկտեմբերին շահութահարկի աճը կազմել է 7․9%: Իսկ եկամտահարկը այս տարվա հոկտեմբերին կազմել է 34 միլիարդ 256 միլիոն դրամ՝ նախորդ տարվա 35 միլիարդ 622 միլիոն դրամի փոխարեն։ Այսպիսով՝ այս տարվա հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, եկամտահարկը նվազել է շուրջ 4 տոկոսով։

Ամփոփելով այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսները՝ արձանագրենք, որ, ընդհանուր առմամբ, պետական բյուջե է մուտաքագրվել 1 տրիլիոն 134 միլիարդ 844 միլիոն դրամի հարկեր և պետական տուրքեր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 1 տրիլիոն 196 լիմիարդ 768 միլիոն։ Այսպիսով՝ այս տարվա առաջին 10 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հարկերն ու պետական տուրքերը նվազել են շուրջ 5.2%-ով կամ 62 միլիարդ դրամով։

Նշենք, որ նախորդ ամիսներին՝ սկսած ապրիլից, երբ երկրում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված հայտարարվեց արտակարգ դրություն, պետական բյուջե մուտքագրված հարկերն ու տուրքերը, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, նվազել են, սակայն այս միտումը դադարել է հոկտեմբեր ամսին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գրանցելով հարկերի և պետական տուրքերի չնչին՝ 0․4 տոկոս ավելացում։

Նշենք նաև, որ հոկտեմբերին, պատերազմով պայմանավորված, ՀՀ-ում հայտարարված էր ռազմական դրություն, և այս միտումը կարող է բացատրվել պատերազմի օրերին տնտեսվարողների կողմից հարկային գերավճարներ կատարելու պատրաստակամությամբ։

Անժելա Պողոսյան