Karevorinfo  Իրադարձություններ  158

Նիգերիայում անհայտ անձինք հարձակվել են դպրոցի վրա և առևանգել մի քանի հարյուր աշակերտի. ՌԻԱ Նովոստի

13:15 կիրակի, 13 դեկտեմբերի, 2020 թ.
Նիգերիայում անհայտ անձինք հարձակվել են դպրոցի վրա և առևանգել մի քանի հարյուր աշակերտի. ՌԻԱ Նովոստի

Զինված անձանց խումբը հարձակվել է Նիգերիայի հյուսիսում գտնվող Կացինա նահանգի դպրոցներից մեկի վրա, որտեղ սովորում է ավելի քան 800 երեխա, աշակերտների մի մասին առևանգել են. առևանգված մարդկանց թվի վերաբերյալ տվյալները զգալիորեն տարբերվում են, ավելի քան 400 մարդ կարողացել է փրկվել. տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ ճշտվում է հարձակման հետևանքով անհետացած աշակերտների թիվը:

«Ոստիկանությունը, Նիգերիայի բանակը և նավատորմը սերտորեն համագործակցում են դպրոցի ղեկավարության հետ՝ պարզելու առևանգված աշակերտների ճշգրիտ թիվը: Միևնույն ժամանակ, որոնողական խմբերը մեծ ջանքեր են գործադրում անհետ կորած աշակերտներին գտնելու և փրկելու համար»,-ասել է նա:

Հարձակումից հետո իշխանությունները ժամանակավորապես փակել են նահանգի բոլոր դպրոցները: Նախագահ Մուհամմադ Բուխարին դատապարտել է հարձակումը և կարգադրել է ոստիկանությանը և բանակին գտնել հարձակվողներին: Շաբաթ երեկոյան նա հայտարարել է, որ զինվորականները հայտնաբերել են այն վայրը, որտեղ թաքնվում են հանցագործները: