Factor.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող և ուղեկցող ծառայողական ավտոմեքենաները Պռոշյան փողոցից ուղևորվեցին Դեմիրճյան փողոցի ուղղությամբ:
Նշենք, որ Պռոշյան փողոցում է գտնվում վարչապետի կեցավայրը: Մեր թղթակցին չի հաջողվել պարզել, թե վարչապետը որ ուղղությամբ է գնացել։
Նկատենք, որ ՔՊ գրասենյակի մոտ շարժ չկա։
Հիշեցնենք, որ այսօր մամուլում շրջանառվել են տեղեկություններ, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ և քննարկել իր հրաժարականի հարցը: Այս տեղեկությունը իշխող կուսակցությունից հերքել են:
Նարեկ Կիրակոսյան