Ձերբակալվել է բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնել է նրա փաստաբանը` Միհրան Պողոսյանը` նշելով, որ դեռ մեղադրանք չի առաջադրվել:
Ավելի վաղ ԱԱԾ-ի խուզարկություն է իրականացրել Վարդան Այվազյանի բնակարանում:
Ըստ փաստաբանի` Վարդան Այվազյանը կասկածվում է նոյեմբերի 9-ից 10-ի գիշերը բողոքի ցույցեր կազմակերպելու մեջ: