Karevorinfo  Իրադարձություններ  171

Ռուս խաղաղապահները դպրոցական պարագաներ են հանձնել Մարտակերտի դպրոցի աշակերտներին

13:40 շաբաթ, 12 դեկտեմբերի, 2020 թ.
Ռուս խաղաղապահները դպրոցական պարագաներ են հանձնել Մարտակերտի դպրոցի աշակերտներին

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները մարդասիրական գործողություն են իրականացրել Արցախի Մարտակերտ քաղաքի թիվ 1 հանրակրթական դպրոցում՝ աշակերտներին հանձնելով դպրոցական ուսապարկեր, գրենական պիտույքներ, դպրոցական պարագաներ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարության կայքից:

Բացի այդ, ՌԴ խաղաղապահ զորախմբի զինծառայողներն անցկացրել են «Խաղաղապահի դաս», որի ընթացքում ներկայացրել են խաղաղապահ գործունեության առանձնահատկությունները և անվտանգության հիմնական պահանջները:

Խաղաղապահները նաև ցուցադրել են դիտակետերում ծառայություն իրականացնող զինծառայողների համար նախատեսված հանդերձանքի նմուշներ, ինչպես նաև սակրավորի, ИМП-С2 ական որոնողի և ИНВУ-3М որոնողի ժամանակակից պաշտպանիչ կոստյումներ: