Karevorinfo  Իրադարձություններ  250

Իրանում Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ Էրդողանը Բաքվում անընդունելի հայտարարություններ է կատարել

17:35 ուրբաթ, 11 դեկտեմբերի, 2020 թ.
Իրանում Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ Էրդողանը Բաքվում անընդունելի հայտարարություններ է կատարել

Իրանի արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Թուրքիայի դեսպանին Բաքվում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի կարդացած ոտանավորի պատճառով, որը Թեհրանն անընդունելի է համարել, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Իրանում Թուրքիայի դեսպանը կանչվել է ի պատասխան պարոն Էրդողանի ՝ Բաքու կատարած այցի ընթացքում անընդունելի հայտարարությունների», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Դեսպանին բողոք է հայտնել և հայտարարվել, որ «տարածքային պահանջների ժամանակներն» ավարտվել են: «Դեսպանին ասվել է, որ Իրանը ոչ ոքի թույլ չի տա միջամտել տարածքային ամբողջականության հարցերին: Պատմությունը դրա վկայությունն է. (Իրանը) ձեռնպահ չի մնա ազգային անվտանգության հարցերում», – ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը զարմացել էր, որ ոչ ոք Էրդողանին չի ասել, որ նա կարդացել է  Իրանի հյուսիս-արևմտյան «շրջանների բռնի բաժանման» մասին բանաստեղծություն։

Ըստ իրանական լրատվամիջոցների՝ շքերթի ընթացքում Թուրքիայի նախագահը կարդացել է «Արազ-Արազ» բանաստեղծությունից մի հատված, որը համարվում է անջատողականների կարգախոսը, ովքեր կիսում են թյուրքական ժողովուրդների միավորման գաղափարը:

Իրանի հյուսիս-արևմուտքում բնակվում են ադրբեջանցիներ, այն կոչվում է նաև իրանական Ադրբեջան:

Տաթև Ֆռանգյան