Karevorinfo  Իրադարձություններ  153

ԵՄ-ն դժվար թե առևտրային գործարք կնքի Մեծ Բրիտանիայի հետ․ BBC

18:15 ուրբաթ, 11 դեկտեմբերի, 2020 թ.
ԵՄ-ն դժվար թե առևտրային գործարք կնքի Մեծ Բրիտանիայի հետ․ BBC

Եվրոպացի առաջնորդները, այդ թվում նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել են, որ ԵՄ-ն դժվար թե առևտրային գործարք կնքի Մեծ Բրիտանիայի հետ մինչև վերջնաժամկետը՝ կիրակի օրը, գրում է BBC-ն:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ դաշինքի 27 առաջնորդների բանակցությունները «բարդ» են եղել:

Դեկտեմբերի 31-ին Մեծ Բրիտանիան դադարեցնում է ԵՄ առևտրային կանոնների պահպանումը, համաձայնության հասնելու համար սահմանված ժամանակը սպառվում է:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ գործարք չկնքելու «մեծ հավանականություն» կա:

Շաբաթներ շարունակ տևած  ինտենսիվ բանակցությունների արդյունքում հնարավոր չի եղել հաղթահարել առանցքային ոլորտներում առկա խոչընդոտները, ներառյալ մրցակցության կանոնները և ձկնորսությամբ զբաղվելու իրավունքները:

Տաթև Ֆռանգյան