Karevorinfo  Իրադարձություններ  235

ՌԴ-ում զինյալն ինքնապայթեցում է իրականացրել․ կան վիրավորներ

15:35 ուրբաթ, 11 դեկտեմբերի, 2020 թ.
ՌԴ-ում զինյալն ինքնապայթեցում է իրականացրել․ կան վիրավորներ

Ռուսաստանում զինյալն ինքնապայթեցում է իրականացրել՝ փորձելով ներխուժել Կարաչաևո-Չերկեսիայի Ուչկեկեն գյուղում օպերատիվ գործողությունների տարածք: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տեղեկատվական կենտրոնից:

Արդյունքում իրավապահ մարմինների վեց աշխատակից վիրավորվել է:

«Այսօր Մոսկվայի ժամանակով 12:00-ին, Կարաչաևո-Չերկեսիայի Հանրապետության Ուչկեկեն գյուղում անհայտ անձի կողմից փորձ է արվել ներխուժել այն տարածք, որտեղ իրավապահ մարմիններն իրականացնում էին օպերատիվ-որոնողական միջոցառումներ: Ձերբակալության փորձի ժամանակ հանցագործն ինքնապայթեցում է իրականացրել։ Արդյունքում թեթև մարմնական վնասվածներ է ստացել իրավապահ մարմինների 6 աշխատակից»,- ասվում է հաղորագրության մեջ։

Նշվում է, որ քաղաքացիական անձանց շարքում զոհեր չկան: Տուժածներին բուժօգնություն է ցուցաբերվում։

Ինքնապայթեցում իրականացրած անձի ինքնությունը հստակեցվում է, օպերատիվ-որոնողական աշխատանքները շարունակվում են։

Տաթև Ֆռանգյան