Karevorinfo  Իրադարձություններ  151

Իրանի ԱԳՆ-ն կոշտ արձագանքել է Բաքվում Էրդողանի հայտարարությանը

14:15 ուրբաթ, 11 դեկտեմբերի, 2020 թ.
Իրանի ԱԳՆ-ն կոշտ արձագանքել է Բաքվում Էրդողանի հայտարարությանը

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը թվիթերյան գրառմամբ կոշտ արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նախօրեին Բաքվի շքերթի ժամանակ ունեցած ելույթում արված հայտարարությանը։

«Էրդողանին չեն հաղորդել՝ բանաստեղծությունը, որը նա ընթերցեց Բաքվում, Արաքսի հյուսիսում Իրանի տարածքների բռնազավթման մասին է։ Մի՞թե նա չի հասկանում, որ խարխլում է Ադրբեջանի ինքնիշխանությունը։ Ոչ ոք չի կարող այդպես խոսել, ՄԵՐ սիրելի Ադրբեջանի մասին»,- գրել է Իրանի ԱԳ նախարարը՝ ամենայն հավանականությամբ, նկատի ունենալով Իրանի Ադրբեջան (Ատրպատական) նահանգը։

Նշենք, որ երեկ Բաքվի շքերթի ժամանակ ելույթ ունենալիս Էրդողանն ընթերցել էր ադրբեջանցի գրող Բահթիյար Վահաբզադեի բանաստեղծությունը, որում նշվում է, թե Ադրբեջանի՝ Արաքսից հարավ ընկած տարածքները գրավված են։ Փաստացի, էրդողանը տարածքային պահանջներ է ներկայացրել Իրանին։

Էմմա Չոբանյան