Karevorinfo  Իրադարձություններ  462

Թուրքիան կարող է բացել սահմանները Հայաստանի առջև. VOA

22:10 հինգշաբթի, 10 դեկտեմբերի, 2020 թ.
Թուրքիան կարող է բացել սահմանները Հայաստանի առջև. VOA

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ասել է, որ իր երկիրը կարող է բացել սահմանները Հայաստանի առջև, եթե Երևանը տարածաշրջանային խաղաղությանն ուղղված քայլեր ձեռնարկի. գրում է VOA-ն:

Ելույթ ունենալով Բաքվում Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ Էրդողանը նշել է, որ իրենք հայ ժողովրդի հետ խնդիրներ չունեն:

«Մենք ոչ մի չարակամություն չունենք Հայաստանի ժողովրդի դեմ: Խնդիրը Հայաստանի վարչակազմի հետ է: Իմ երկրում ապրում է ավելի քան 100,000 հայ»,- ասել է նա:

Նա բարձր է գնահատել Ռուսաստանի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային բախումները դադարեցնելու գործում:

Էրդողանն անդրադարձել է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Լեռնային Ղարաբաղը որպես առանձին հանրապետություն ճանաչելու բանաձևին. «Նույնիսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա չի ընդունում», – ապա ավելացրել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «դեռ քաղաքականություն չի սովորել»:

Հայաստանն ու Ադրբեջանը նոյեմբերին ստորագրեցին պատերազմը դադարեցնելու մասին Ռուսաստանի միջնորդությամբ համաձայնագիր, ինչը դիտվում է որպես Ադրբեջանի հաղթանակ և պարտություն Հայաստանի համար: