Karevorinfo  Իրադարձություններ  170

Ֆինլանդիայի ԱԷԿ-ում արտակարգ իրավիճակ է գրանցվել

22:40 հինգշաբթի, 10 դեկտեմբերի, 2020 թ.
Ֆինլանդիայի ԱԷԿ-ում արտակարգ իրավիճակ է գրանցվել

Ֆինլանդիայի Օլկիլուոտոյի ԱԷԿ-ում արտակարգ իրավիճակ է գրանցվել, ինչի արդյունքում երկրորդ էներգաբլոկն անջատվել  է։ Ճառագայթման մակարդակը նորմայի սահմաններում է, արտանետումներ չեն եղել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ֆինլանդիայի ճառագայթման և միջուկային անվտանգության վարչությունը (STUK):

«Ճառագայթման և միջուկային անվտանգության վարչությունը (STUK) դեկտեմբերի 10-ին ժամը 13.00-ին տեղեկություն է ստացել «Օլկիլուոտո» ԱԷԿ-ի երկրորդ բլոկում տեղի ունեցած լուրջ արտակարգ իրավիճակի մասին, ինչը հանգեցրել է վթարային անջատման: Ատոմակայանից ճառագայթման արտանետում դեպի շրջակա միջավայր չի գրանցվել, ճառագայթման իրավիճակը նորմալ է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կայանի սեփականատեր Teollisuuden Voima ընկերությունը նույնպես հայտնել է դեպքի մասին և պարզաբանել, որ ներկայում հետաքննում է միջադեպը:

Տաթև Ֆռանգյան