Karevorinfo  Իրադարձություններ  167

Կառավարության անդամները չեն պատասխանում լրագրողների հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

14:00 հինգշաբթի, 10 դեկտեմբերի, 2020 թ.
Կառավարության անդամները չեն պատասխանում լրագրողների հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կառավարության նիստից հետո լրագրողներին գրեթե չի հաջողվում հարցեր ուղղել գործադիր մարմնի ներկայացուցիչներին: Նրանք հիմնականում դուրս են գալիս ծառայողական ելքերով: Այսօր, օրինակ, լրագրողներին ոչ հասանելի ճանապարհով գնացին ՔՊ վարչության նախագահ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՔՊ վարչության անդամ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Թեև լրագրողները նրանց փորձեցին հրավիրել ճեպազրույցի, սակայն նրանք առանց որևէ խոսք ասելու հեռացան:

Լրագրողներին հասանելի ճանապարհով կառավարությունից դուրս եկան ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ՊՎԾ պետի պաշտոնակատար Տիգրան Ուրիխանյանը և Արարատի նորանշանակ մարզպետ Ռազմիկ Թևոնյանը: Նրանք, սակայն, հրաժարվեցին քաղաքական հարցերի պատասխանել:

Կառավարությունում սահմանափակվել է նաև լրագրողների տեղաշարժը: Եթե իշխանափոխությունից հետո լրագրողները հնարավորություն ունեին կանգնել աստիճաններին, ինչի արդյունքում կարողանում էին հարցեր ուղղել հետնամունքով դուրս եկող պաշտոնյաներին, ապա այս օրերին զրկվել են նաև այդ հնարավորությունից: Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգայանը մեզ փոխանցեց, որ կառավարական շենքի անվտանգությունն իրականացնում է ՊՊԾ-ն և իրենց որոշմամբ է սա պայմանավորված: Խոսնակը միաժամանակ նշեց, որ կքննարկի ստեղծված իրավիճակը:

Նարեկ Կիրակոսյան