Karevorinfo  Իրադարձություններ  139

Ոստիկանությունը հայտնաբերել է Մյասնիկյան պողոտայում ցուցարարին վրաերթի ենթարկած վարորդին

13:20 հինգշաբթի, 10 դեկտեմբերի, 2020 թ.
Ոստիկանությունը հայտնաբերել է Մյասնիկյան պողոտայում ցուցարարին վրաերթի ենթարկած վարորդին

Ոստիկանությունը հայտնաբերել է Մյասնիկյան պողոտայում ցուցարարին վրաերթի ենթարկած անձին, որը տվել է խոստովանական ցուցմունք: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Դեկտեմբերի 9-ին, ժամը 15:06-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ ձախ ոտքի կոտրվածքով բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է Մյասնիկյան պողոտայում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ ժամը 14:30-ին Մյասնիկյան պողոտայում տղամարդուն մեքենայով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել Երևան քաղաքի 35-ամյա բնակիչը: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ժամը 18.00-ին նա ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր»,- նշված է հաղորդագրության մեջ: