ՀՀ ԱԺ-ն այսօր 84 կողմ, 14 դեմ ձայներով ընդունեց 2021 թվականի պետական բյուջեն։ Դրանով մասնավորապես առաջարկվում է պահպանել ու ավելացնել պաշտպանության ու սոցիալական ապահովության ծախսերը։
Պաշտպանության ծախսերը կավելանան մոտ 10,1 միլիարդ դրամով` հասնելով մոտ 218 միլիարդի։ 2021 թվականին պաշտպանական տեխնոլոգիաների ֆինանսավորումը կավելանա գրեթե 20%-ով՝ 4,5 միլիարդ դրամով:
Զգալիորեն կաճեն սոցիալական ապահովման ծախսերը՝ 10,7 միլիարդ դրամով, և կկազմեն 498 միլիարդ դրամ։