Karevorinfo  Իրադարձություններ  283

«Արմենպրեսի» կառավարումն անցնում է Էդուարդ Աղաջանյանին և Մանե Գևորգյանին

22:00 չորեքշաբթի, 09 դեկտեմբերի, 2020 թ.
«Արմենպրեսի» կառավարումն անցնում է Էդուարդ Աղաջանյանին և Մանե Գևորգյանին

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության լիազոր ներկայացուցիչներ են դառնում վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ու աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Այս մասին կառավարությունը վաղը համապատասխան որոշում կընդունի: Նախագիծն, ի դեպ, ընդգրկված  է չզեկուցվող հարցերի ցանկում: Ընդ որում, գործակալության զգալի մասի՝ 51 տոկոս բաժնեմասի լիազոր ներկայացուցիչն Էդուարդ Աղաջանյանն է լինելու, 49-ը՝ Մանե Գևորգյանը:

Նշենք, որ գործող որոշմամբ «Արմենպրես»-ի 50 տոկոս բաժնետոմսը պատկանում է վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի, իսկ 25-ական տոկոսները ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարին և ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետին:

Հիմնավորման մեջ նշվում է, որ «Արմենպրես»-ի գործունեությունը հիմնականում համակարգվում է վարչապետի մամուլի քարտուղարի և վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության միջոցով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչությունը և վարչապետի մամուլի քարտուղարը «Արմենպրես»-ի միջոցով սկսել են աշխատանքներ տանել հաղորդակցության ոլորտում միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ, առավել նպատակահարմար է սույն որոշման ընդունումը:

Նարեկ Կիրակոսյան