Karevorinfo  Իրադարձություններ  240

ԼՂ-ում հավելյալ բուժկետեր են բացվել բնակչությանը սպասարկելու համար․ ՌԴ ՊՆ

12:15 չորեքշաբթի, 09 դեկտեմբերի, 2020 թ.
ԼՂ-ում հավելյալ բուժկետեր են բացվել բնակչությանը սպասարկելու համար․ ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում հատուկ նշանակության ռուս ռազմական բժիշկների ստորաբաժանումը մեկ օրում ավելի քան 39 պացիենտի է օգնություն ցուցաբերել, այդ թվում նաև 5 երեխայի։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

Առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար ռազմական բժիշկները հավելյալ  բուժկետներ են բացել Ստեփանակերտում, Խոջալուում, ինչպես նաև Լաչինի միջանցքում՝ ռուս խաղաղապահ ուժերի դիտորդական կետերում։

Հավելյալ բուժկետերի կազմում կան տարբեր մասնագիտություն ունեցող բժիշկներ, ինչպես նաև հոգեբանական աջակցության մասնագետներ, որոնք օգնություն են ցուցաբերում տեղի բնակիչներին։

Տեղի բնակիչները, որպես կանոն, դիմում են բժշկի՝ տարբեր քրոնիկական հիվանդությունների, ինչպես նաև սիրտ-անոթային ու էնդոկրին համակարգի հիվանդությունների սրացմամբ, ինչպես նաև ստոմատոլոգիական ծառայությունների համար։

Հավելյալ բուժկետերը հագեցած են ժամանակակից բժշկական սարքավորումներով և ունեն զննման ու տեղում նախնական ախտորոշում անցկացնելու հնարավորություն։

Տաթև Ֆռանգյան