Karevorinfo  Իրադարձություններ  157

Ֆրանսիայում ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ կան զոհեր ու վիրավոր․ BFMTV

11:00 չորեքշաբթի, 09 դեկտեմբերի, 2020 թ.
Ֆրանսիայում ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ կան զոհեր ու վիրավոր․ BFMTV

Ֆրանսիայի արևելքում գտնվող Սավուա դեպարտամենտում ուղղաթիռի վթարի արդյունքում հինգ մարդ է զոհվել։ Այս մասին հայտարարել է դեպարտամենտի ղեկավար Պասկալ Բոլոն, գրում է BFMTV -ն:

Ֆրանսիայի օդային ծառայության (SAF) ուղղաթիռը վթարի է ենթարկվել երեքշաբթի օրը `ժամը 19: 00-ին: Ուղղաթիռում եղել են SAF-ի 4 անձնակազմ և երկու փրկարար: France-Presse գործակալության փոխանցմամբ ՝ դեպքը տեղի է ունեցել 1,8 հազար մետր բարձրության վրա:

BFMTV հեռուստաալիքով հեռարձակված մամուլի ասուլիսի ժամանակ Բոլոն պարզաբանել է, որ ուղղաթիռի օդաչուն հասցրել է կատապուլտվել։ Նա ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում։ Վթարի պատճառները պարզվում են։

Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դարմանեն Twitter-ի իր միկրոբլոգում զոհվածների ընտանիքներին իր ցավակցություններն է հայտնել, իսկ վիրավոր օդաչուին աջակցության խոսքեր ասել։ Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել փրկարարներին, որոնք մոբիլիզացվել են որոնողական օպերացիայի համար։

Տաթև Ֆռանգյան