Karevorinfo  Իրադարձություններ  300

Զորակոչիկի նկատմամբ հարուցված քրեական գործը ՀՔԱՎ-ի աջակցությամբ կարճվել է, դադարեցվել է քրեական հետապնդումը

23:15 երեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2020 թ.
Զորակոչիկի նկատմամբ հարուցված քրեական գործը ՀՔԱՎ-ի աջակցությամբ կարճվել է, դադարեցվել է քրեական հետապնդումը

2020 թ.-ի սեպտեմբերի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի 4-րդ կայազորային քննչական բաժնում ընդունվում է որոշում՝ զորակոչիկ Ա.Օ.-ի նկատմամբ քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Ա.Օ.-ի իրավունքների պաշտպանությունը 2018-ից իրականացնում էին ՀՔԱՎ փաստաբաններ Ս. Սողոմոնյանը, ապաև՝ Հայկ Հակոբյանը:

2017 թ.-ի ամառային զորակոչին, երբ երևանաբնակ Ա.Օ.-ը ներկայանում է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի (ԿԲՀ) նիստի, նրան տրվում է «ասթենոնևրոտիկ վիճակ հիստերիկ անձի մոտ»  ախտորոշում: Ա.Օ.-ն ստանում է 6-ամսյա տարկետման իրավունք:  Նույն տարվա ձմեռային զորակոչին Կենտրոնական բժշկական հանձնաժողովը (ԿԲՀ) նրան ճանաչում է պիտանի զինծառայությանը:

Չհամաձայնելով ԿԲՀ-ի որոշման հետ՝ Ա.Օ.-ն հրաժարվում է զորակոչվելուց, որի արդյունքում 2018 թ.-ին նրա նկատմամբ հարուցվում է քրեական գործ, իրականացվում քրեական հետապնդում: Որպես խափանման միջոց կիրառվում է ստորագրությունը՝ չհեռանալու մասին:        

ՀՔԱՎ փաստաբան Ս. Սողոմոնյանը գրությամբ դիմում է ՀՀ նախկին զինկոմիսարին՝ խնդրելով տրամադրել Ա.Օ.-ի անձնական գործում առկա առողջական վիճակի և ԿԲՀ որոշումների պատճենները:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ