Karevorinfo  Իրադարձություններ  180

Դիերի փոխանակման գործընթացը շարունակվում է․ Զառա Ամատունի

21:20 երեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2020 թ.
Դիերի փոխանակման գործընթացը շարունակվում է․ Զառա Ամատունի

Դիերի փոխանակման գործընթացը շարունակական է երկու կողմի պարագայում էլ։ Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Նշենք՝ ռուսական աղբյուրները փոխանցում են, որ այսօր ԿԽՄԿ ներկայացուցիչների և ռուս զինվորականների ուղեկցությամբ ադրբեջանական կողմը ՀՀ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղ է այցելել՝ իր դիերը տանելու:

Զառա Ամատունին ասաց՝ աշխատանքները շարունակական են երկու կողմերի դեպքում էլ, սակայն հավելեց, որ հստակ վայրերի անուններ ու փոխանակված դիերի քանակ հայտնելու լիազորություն չունի, քանի որ դա ՊՆ-ի տիրույթում է։

«Երկկողմանի գործընթաց է, աշխատանքները տեղի են ունենում երկու կողմերի ներգրավմամբ և մեր ուղեկցությամբ, սակայն տվյալներ հայտնողը կողմերն են»,- ընդգծեց ԿԽՄԿ ներկայացուցիչը:

Լիլիթ Շաբոյան