Karevorinfo  Իրադարձություններ  628

Եթե Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնին մնալը վտանգում է պետականությունը, ապա բոլորս պետք է հեռանանք․ այդ պահը հասունացել է․ Սոֆյա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

19:35 երեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2020 թ.
Եթե Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնին մնալը վտանգում է պետականությունը, ապա բոլորս պետք է հեռանանք․ այդ պահը հասունացել է․ Սոֆյա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor.am-ի հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ

-Հայ Առաքելական եկեղեցին միացավ ընդդիմադիր ուժերի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացված հրաժարականի պահանջին։ Թե՛ Արամ Առաջինը, թե՛ Գարեգին Երկրորդը Փաշինյանից պահանջում են հեռանալ։ Գարեգին Երկրորդը կոչ արեց Ազգային ժողովին նոր վարչապետ ընտրել և ազգային համաձայնության կառավարություն ձևավորել։ Ո՞րն է Ձեր մեկնաբանությունը:

-Որևէ կերպ ինձ իրավունք չեմ վերապահում մեկնաբանել Կաթողիկոսների ուղերձները, որովհետև բավականին լուրջ ինստիտուտներ են իրենք համակարգում և կարծում եմ՝ իրենց կարծիքն է ստեղծված իրավիճակում հանդես գալու ուղերձով։ Եթե անկեղծ լինեմ՝ ինձ համար շատ անսպասելի չէին այս ուղերձները, որովհետև ես գիտեի իրենց դիրքորոշումները և հասկանում էի, որ մի օր կարող է սա լինել։

-Այն, որ եկեղեցին ընդդիմադիր ուժերի հետ համատեղ վարչապետի հրաժարականի հարցն է առաջ քաշում, այդ պահանջը լրջացնո՞ւմ է։

-Ինձ համար անհասկանալի է բոլոր ժամանակներում, երբ եկեղեցին մտնում է քաղաքական և աշխարհիկ գործունեության դաշտ, և այստեղ է գործում։ Եվ միաժամանակ հասկանում եմ, որ եկեղեցին, ունենալով իր ռեսուրսները և հետևորդները, հասարակության որոշ մասի դիրքորոշումը պետք է արտահայտի։ Ես չեմ կարող գնահատել՝ սա նորմալ է, թե՝ ոչ։ Սպասենք զարգացումներին և հասկանանք՝ ինչ կարող է լինել։ Երկրում զարգացումները պետականամետ մոտեցման տրամաբանությամբ պետք է լինեն, և երկիրը ցնցումներից զերծ պիտի պահենք, որովհետև արդեն իսկ հուզականության և հետպատերազմյան շրջանի գործընթացները բավականին խորացնում են երկրում խնդիրները և այո՛, համաձայնեցված կառավարում պետք է։ Մենք պետք է վերջապես հասնենք ազգային գաղափարախոսության մտածողության։

-Կառավարող ուժի և եկեղեցու հարաբերությունները մեղմ ասած՝ ամենալավը չէին այս տարիներին։ Առկա էին հրապարակային բանավեճեր, սուր խոսակցություններ։ Արդարացվա՞ծ էին եկեղեցու դգհությունները իշխանություններից։

-Երբեմն՝ այո, երբեմն՝ ոչ։ Հենց նույն կրթական առումով շատ սուր էր մոտեցումը, ես դրա մասին խոսել եմ։ Եկեղեցին ընդունում է, որ կա խնդիր Հայ առաքելական եկեղեցու պատմություն առարկայում, բայց այդ խնդիրը միասին չքննարկվեց։ Հեռվից հեռու իրար հետ հարցազրույցներով խոսեցին, այն դեպքում, երբ պետք է նստեին սեղանի շուրջ և տեսնեին խնդիրը, գտնեին լուծում։

-Եկեղեցու հայտարարությունը վարչապետի փոփոխության հարցով արվում է այն օրը, երբ լրանում է ընդդիմության կողմից իշխանություններին ներկայացված վերջնաժամկետը։ Արդյոք նույն Փաշինյանը կամ նրա կողմնակիցները այսպիսով իրավունք չե՞ն ստանում կասկածի տակ դնելու եկեղեցու անաչառությունը։

-Իհարկե կարելի է, թույլտվությունը ես չեմ տալու և նաև չի կարելի։ Ես հույս ունեմ, որ եկեղեցին բացի կոչից չի ելնելու ցույց անելու: Այնուամենայնիվ, յուրաքանչյուրիս գիտակցության և արժեհամակարգում կմնա որպես հոգևոր կենտրոն և չի մտնի քաղաքական այլ անցքեր։ Եվ հույս ունեմ, որ այս օրերին, երբ նմանատիպ հայտարարություն է արվում, միևնույն ժամանակ ջանք ու եռանդ չի խնայելու երկրում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, որովհետև կարող է արհեստածին բախումներ, հրահրոցներ առաջանան։

-Վազգեն Մանուկյանին առաջադրած քաղաքական ուժերը հայտարարում են, որ անցումային ժամանակահատվածից հետո Վազգեն Մանուկյանը իբրև վարչապետ չեզոք ընտրություններ կանցկացնի։ Ձեզ արժանահավատ թվո՞ւմ է այս հավաստիացումը։

-Ես եթե չհիշեի 1996 թվականը, կողմ կլինեի Ձեր ասածին։ Բայց ես հիշում եմ 1996 թվականը, երբ իրապես հենց այդ ժամանակ էլ հիմք է դրվել կեղծարարությանը։ Եվ որ պայքարի ժամանակ մարդիկ մնացին մենակ և պարոն Մանուկյանը հարմարվեց իրականության հետ։ Սա այն դեպքում, երբ ամբողջ երկրում կար կեղծիք՝ ընտրությունների կեղծիք։ Սա կարո՞ղ ենք մոռացության մատնել, իհարկե կարող ենք, բայց այն մեզ համար անցյալի փորձ է, որտեղից հիմք դրվեց ընտրակեղծարարության։

-96-ին Վագեն Մանուկյանը հայտարարում էր, որ պայքարում են հենց այդ ենթադրյալ ընտրակեղծիքների դեմ։

-Այո, դրա դեմ էր պայքարում բայց ինքը չպայքարեց մինչև վերջ։ Ինքը հարմարվեց և դադարեցրեց ամեն ինչ և 96 թվականի փորձը կրկնվեց 2008 և այլ թվականներին։ 2018 թվականին եղել են ընտրություններ, և ես անկախ այն հանգամանքից կլինեմ քաղաքականության մեջ, թե՝ ոչ, երկրում քաղաքականությունը պետք է մաքրվի և քաղաքականությունը չի մաքրվելու, քանի դեռ անհատներն ունեն իրենց անցյալի փորձը՝ այնպիսին, ինչպիսին ունեն և չի մաքրվելու քանի դեռ արժեհամակարգային այսպիսի իրավիճակ կա։ Եթե մենք ուզում ենք գնալ արդար ընտրությունների, ես տեսնում եմ մի մարդու վարչապետի պաշտոնում, որը որևէ քաղաքական ուժի սերտաճած անձ չի։

-Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա՞ վարչապետի պաշտոնից, թե՝ ոչ։

-Եթե երկրի պետականության, այսպես ասած, պահպանման հարցը եկավ և պարոն Փաշինյանի մնալը վտանգում է պետականությունը, ապա բոլորս պետք է հեռանանք, և դա անքննելի է։

-Արդեն եկե՞լ է այդ պահը։

-Ես կարծում եմ՝ այդ պահը արդեն հասունացել է, և մենք պետք է վերջապես բոլորով նստենք սեղանի շուրջ և հասկանանք, որ եթե մենք վերջնական անկման ենք գնում, ապա ստոպ պետք է տանք։ Դադարը պետք է ճիշտ ժամանակին տանք։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան